Ընտրությունները դեռ չեն սկսվել, իսկ Բաքվում արդեն պատրաստվում են Ալիևի երդմնակալությանը

Ընտրությունները դեռ չեն սկսվել, իսկ Բաքվում արդեն պատրաստվում են Ալիևի երդմնակալությանը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանություններն արդեն պատրաստ են Իլհամ Ալիևի երդմնակալությանը: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, ոչ պաշտոնական աղբյուրի վրա հղումով, Բաքվի հայտնի ծաղկի խանութներից մեկը օրերս Հեյդար Ալիևի կենտրոնի ձևավորման պատվեր է ստացել նախագահի երդմնակալության անցկացման համար:

Ընտրություններից մեկ շաբաթ առաջ իշխանություններն արդեն սկսել են նախապատրաստվել նախագահի «վերընտրմանը»: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Հեյդար Ալիևի ժառանգորդը պաշտոնավարում է 2003 թվականից: Ըստ փոփոխված Սահմանադրության, նույն մարդը կարող է անսահմանափակ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում: Ուղղումը կատարվել է հատուկ կրտսեր Ալիևի համար: Ընդամենը ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 21 թեկնածու: Իլհամ Ալիևի հիմնական հակառակորդներից մեկը միավորված ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին է:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---