Հայկական քաղաքական լոբբի Ռուսաստանում հավանաբար չկա

PanARMENIAN.Net - Դատելով ռուս-հայկական հարաբերությունների զարգացումից, հայկական քաղաքական լոբբին Ռուսաստանում բացակայում է: Իսկ եթե նույնիսկ այն կա, ապա նրա դերը դեռեւս նկատելի չէ: Չնայած երկու պետությունների միջեւ հարաբերությունների հաջող զարգացմանը, երկու ժողովրդների բարեկամության եւ համագործակցության փոխադարձ շահերի ներուժը լիովին չի օգտագործվում: Այդ մասին PanARMENIAN.Net ին է հայտարարել Հայաստանի հետ բարեկամության եւ համագործակցության ընկերության նախագահ Վիկտոր Կրիվոպուսկովը: Նրա խոսքերով, դա Ռուսաստանի պետական եւ հասարակաքաղաքական վերնախավում բազմաթիվ հայ ներկայացուցիչների մեղքը չէ: «Նախ եւ առաջ, որովհետեւ, քաղաքական լոբբինգը, ինչպես նաեւ տարբեր տնտեսական, տարածաշրջանային եւ այլ շահերի լոբբինգը ընդհանրապես Ռուսաստանում շատ երիտասարդ է: Այդ երեւույթը առաջացել է վերջին տասնամյակում: Լոբբինգ ասելով ի նկատի ունենք բացահայտ նպաստումը իշխանության մարմինների կողմից այս կամ այն որոշումների կայացմանը, որը կապված չէ պետական գործիչների կաշառակերության հետ: Ցավոք, այսօր շահերի առաջ մղումը ցանկացած մակարդակում Ռուսաստանում ստվերային լոբբինգի ձեւ է ընդունել, իսկ իշխանության եւ գործարարության համար ստվերային լոբբինգը կաշառակերության հետ միասն հանդիսանում է հարաբերությունների միակ ձեւը: Ընդ որում Ռուսաստանում չկա օրենք լոբբիստական գործունեության մասին, 1992, 1995 եւ 2000 թթ. Պետական Դումայում նման օրինագիծ ընդունելու փորձերը անարդյունք եղան: Ստացվում է, որ այն պայմաններում, երբ չկա լոբբինգի թափանցիկ, հրապարակային ձեւ, նույնիսկ անպարկեշտ է խոսել Ռուսաստանում հայկական լոբբիի առկայության մասին»,-նշել է նա: Վ.Կրիվոպուսկովը նկատել է, որ հայերը, անկախ քաղաքացիությունից, ռուսական շահերի լոբբիստներ են ոչ միայն հանրության բոլոր կառույցներում, այլ նաեւ Հայաստանի հետ Ռուսաստանի հարաբերություններում եւ նույնիսկ միջազգային գործերում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---