Եգիպտոսի ՊՆ ղեկավարը, հնարավոր է, առաջադրվի նախագահի պաշտոնում

Եգիպտոսի ՊՆ ղեկավարը, հնարավոր է, առաջադրվի նախագահի պաշտոնում

PanARMENIAN.Net - Եգիպտոսի պաշտպանության նախարար Աբդել Ֆաթթահ ալ Սիսին հնարավոր է, առաջադրվի նախագահի պաշտոնում գալիք տարվա հուլիսին կայանալիք ընտրությունների ժամանակ, հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը քուվեյթյան թերթի վրա հղումով: «Տեսնենք, ինչպես կստացվի»,-ասել է նա:

Եգիպտոսի ԱԳՆ ղեկավար Նաբիլ Ֆահմին հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններն երկրում կանցնեն գալիք տարվա փետրվար-մարտին, իսկ նախագահականներն՝ ամառվա սկզբում: Նա չի անդրադարձել հանրաքվեի հարցին նոր սահմանադրության վերաբերյալ, որը նախատեսվում էր անցկացնել մինչև 2013 թվականի ավարտը:

2013 թ. հուլիսին իշխանության եկած Եգիպտոսի նոր ղեկավարությունը խոստացել էր կես տարվա ընթացքում անցկացնել նախագահական և խորհրդարանական ընտրություններ, սակայն դրան խանգարեց իրավիճակի կտրուկ սրումը երկրում:

Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---