Աբբաս Արակչի. Կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը

Աբբաս Արակչի. Կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը

PanARMENIAN.Net - Իրանի միջուկային ծրագրի շուրջ ժնևյան բանակցությունների մասնակիցները կարող են փոխզիջման հասնել և համաձայնագիր կնքել, եթե հաղթահարեն տարաձայնությունները «երկու-երեք մնացած կետերի շուրջ», հայտարարել է Իրանի ԱԳՆ փոխղեկավար Աբբաս Արակչին: Նա հավելել է, որ երկու կողմերը մոտ են համաձայնագրի ստորագրմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների նախորդ փուլն ավարտվել է նոյեմբերի 10-ին: Այն ժամանակ կողմերը լրջորեն խոսում էին համաձայնության հասնելու հնարավորության մասին: Սակայն համաձայնագիր այդպես էլ չկնքվեց: Ըստ որոշ տվյալների, դա տեղի չունեցավ Ֆրանսիայի պատճառով, որը Իսրայելին հետևելով մտավախություն հայտնեց, թե գործարքը վաղաժամ է և ոչ բավականաչափ մշակված:

Իրանի և «վեցնյակի» բանակցությունների հերթական փուլը Ժնևում մեկնարկեց նոյեմբերի 20-ին: Այժմ Ժնևում են գտնվում ՌԴ, ԱՄՆ, Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի ու Չինաստանի ԱԳ նախարարները: Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ նոյեմբերի 23-ին կարող է համաձայնագիր ստորագրվել:

Իսրայելը, ԱՄՆ-ն, մի շարք այլ արևմտյան երկրներ կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ խաղաղ ատոմի ծրագրի քողի ներքո: Թեհրանը մերժում է բոլոր մեղադրանքները՝ հավաստիացնելով, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ ունի:

Հղումներ թեմայով.
Իրանի միջուկային ծրագիր

Իրանի միջուկային ծրագիրը սկիզբ է առել 1967թ., երբ Ամերիկան Իրանի շահ Մուհամմեդ Ռըզա Փեհլեվիին փոխանցեց 5 ՄՎտ հզորությամբ ատոմային ռեակտորը: Ռեակտորի շինարարության գործում այնուհետեւ տեխնոլոգիական օգնություն են ցուցաբերել Գերմանիան եւ Ֆրանսիան: Իրանը 1968թ. ստորագրել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը եւ վավերացրել է այն 1970թ.:\r\n\r\nՆերկայումս համաշխարհային հանրությունը դեմ է նրան, որ Իրանն ուրան հարստացնի իր տարածքում` մտավախություն ունենալով, որ այդ դեպքում Թեհրանը անպայման ձեռնամուխ կլինի միջուկային զենքի ստեղծմանը: Իսկ Իրանը հրաժարվում է փոխզիջումների գնալ: Մոսկվան փորձում է գործել որպես միջնորդ` դեռ 2005թ. աշնանը ՌԴ-ն առաջարկեց Թեհրանին ուրանը հարստացնել ՌԴ տարածքում:\r\n\r\n2010թ. հունվարի սկզբին Իրանը տեղեկացրեց ՄԱԳԱՏԷ-ին, որ վերսկսում է իր հետազոտությունները: Հունվարի 10-ին Իրանի իշխանությունները ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչների ներկայությամբ վերաբացեցին Նաթանզեում, Պարսում եւ Ֆարայանդում գտնվող միջուկային հետազոտական կենտրոնները:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---