Եվրաբոնդերի թողարկման շնորհիվ Հայաստանը տնտեսել է միջոցները՝ վաղաժամ մարելով ռուսական վարկը

Եվրաբոնդերի թողարկման շնորհիվ Հայաստանը տնտեսել է միջոցները՝ վաղաժամ մարելով ռուսական վարկը

PanARMENIAN.Net - Արտարժութաային պարտատոմսերի (եվրաբոնդերի) հաջող տեղադրման շնորիվ՝ Հայաստանը տնտեսել է բյուջետային միջոցները ռուսական վարկի վաղաժամ մարման հաշվին: Այս մասին այսօրվա կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը՝ ներկայացնելով 2014թ պետբյուջեի լրացուցիչ նախագիծը: Վարկի վաղաժամ մարման պատճառով՝ 18,5 մլն դոլարի չափով տոկոսային վճարներ չեն իրականացվելու: Բացի այդ, արտարժութաային պարտատոմսերի հաջող տեղադրման շնորիվ՝ լրացուցիչ 28,2 մլն դոլարի ներգրավման կարիք չի լինի: Մոտ 900 մլն դրամով կնվազեցվի կրթական ծրագրերի վրա ծախսել նախատեսվող գումարի չափը:

ՀՀ ֆինանսների նախարարության կողմից թողարկված եվրոպարտատոմսերը տեղաբաշխվել են Deutsche Bank AG-ի, HSBC Bank-ի և J.P. Morgan Securities-ի կողմից` 700 միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով, 7 տարի մարման ժամկետով և 6% տարեկան տոկոսադրույքով: Ընդ որում, տեղաբաշխման արդյունքում ձևավորվել է առաջարկվածից ավելի ցածր գին` ներդրողների համար ապահովելով 6.25% եկամտաբերություն:

«Մուդիզ» վարկանշային կազմակերպությունը Հայաստանի վարկանիշը գնահատել է Ba2-կայուն, իսկ Fitch վարկանշային գործակալությունը՝ BB-կայուն:

Հայաստանի կողմից միջազգային շուկայում թողարկված եվրաբոնդերի տեղաբաշխումից առաջացած ամբողջ գումարն այս տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ արդեն փոխանցվել է կառավարության հաշվեհամարին: Եվրաբոնդերի թողարկումն իրականացվել է սեպտեմբերի 19-ին 700 մլն դոլար ծավալով, մարման ժամկետը 7 տարի է, եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Այդ գումարը կօգտագործվի մի շարք ուղղություններով: Առաջինը` ՀՀ կառավարությունը վաղաժամկետ կմարի Ռուսաստանի Դաշնությունից 2009 թ-ին ստացած 500 մլն դոլար վարկը, երկրորդ` 60 մլրդ դրամ կհատկացնի ՀՀ կենտրոնական բանկին` փոքր և միջին բիզնեսի վարկավորման համար, երրորդ` 3,9 մլրդ դրամ կհատկացնի ՓՄՁ վարկային կազմակերպությանը` ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրելու համար, չորրորդ` 1 մլրդ 950 մլն դրամ կուղղվի արտահանման ֆինանսավորման ապահովագրական նոր կառույցին, որի նպատակն է ստեղծել մեխանիզմներ արտահանման խթանման համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---