Կառավարությունն առաջարկել է արտահերթ նստաշրջան գումարել` քննարկելու գազի մասին համաձայնագիրը

Կառավարությունն առաջարկել է արտահերթ նստաշրջան գումարել` քննարկելու գազի մասին համաձայնագիրը

PanARMENIAN.Net - Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստն էր: Ղեկավարվելով Սահմանադրության 70-րդ հոդվածով` գործադիրն Ազգային Ժողովի նախագահին առաջարկել է դեկտեմբերի 20-ին ԱԺ Ժողովի արտահերթ նստաշրջան գումարել` օրակարգ ներառելով մի շարք օրենքների նախագծեր և միջազգային պայմանագրեր:

Մասնավորապես, կքննարկվեն հայ-ռուսական բնական գազի, նավթամթերքի ու անմշակ ալմաստների մատակարարման վերաբերյալ համաձայնագիրը, գազի գնագոյացման, ինչպես նաև «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը ռուսական կողմին հանձնելու հարցերը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ բյուջետային համակարգի մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքներում լրացումներ կատարելու և «ՀՀ 2013թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի դրույթների գործողությունը ժամանակային առումով ունի սահմանափակ բնույթ և որի ազդեցությունը տարածվում է միայն 2013թ. բյուջետային տարվա վրա: Օրենսդրական փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով:

Դեկտեմբերի 2-ին Երևանում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին այցինկողմերը 12 համաձայնագիր էին ստորագրել, այդ թվում՝ Հայաստանին ռուսական գազի մատակարարման, կառավարության կողմից «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցում տրամադրելու, «ՀայՌուսգազարդ»-ի բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին համաձայնագրեր, ինչպես նաև ստորագրվել էր 2014-2018-ին Հայաստանի բնական գազ ներմուծելու մասին «ՀայՌուսգազարդ»-ի ու «Գազպրոմ էքսպորտ» ԲԲԸ-ի միջև գործարքը։ Ավելի ուշ ՌԴ ղեկավարը նկատել էր, որ Հայաստանի համար ռուսական գազի գինը կկազմի 189 ԱՄՆ դոլար հազար կուբամետրի դիմաց:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---