Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների 50 հայտնաբերված մարմիններից հաստատվել է 41-ի ինքնությունը

PanARMENIAN.Net - Ա-320 ինքնաթիռի վթարից Սոչիի մերձակայքում զոհվածների 50 հայտնաբերված մարմիններից հաստատվել է 41-ի ինքնությունը: Նրանց թվում են Հայաստանի 31 եւ Ռուսաստանի 10 քաղաքացիներ: Սոչիում շարունակվում է մարմինների ինքության հաստատումը: Մինչդեռ, Ռուսաստանի ԱԻՆ-ը տեխնիկական միջոցներ է որոնում երկրում ծովի հատակից բարձրացնելու համար «սեւ արկղերը»: Եթե նման միջոցներ չգտնվեն, Ռուսաստանը օգնություն կխնդրի արտերկրյա մասնագետներից: Ինքնագիրները գտնվում են հատակում մոտ 680 մ խորության վրա: Ծովի ջուրն այդ խորության վրա ագրեսիվ միջավայր է ներկայացնում իրենից եւ քայքայում է մետաղը` վտանգ կա, որ «սեւ արկղերը», եթե դրանք չբարձրացվեն առաջիկայում, կարող են այնքան վնասվել, որ սղագրությունը հնարավոր չի լինի վերծանել: Որոնողական գործողության օպերատիվ շտաբում ենթադրում են, որ ինքնաթիռը կարող էր մանր հատվածների վերածվել ջրին բախվելուց: Ջրից դուրս են գալիս միայն մանր հատվածներ, այդ թվում ուղեւորների բազկաթոռները: Ինչպես հայտնել է գործակալության աղբյուրը օպերատիվ շտաբում, եթե ինքնաթիռի կմախքը ողջ մնար, նրանք այդքան տարածված չէին լինի: Ընդհանուր առմամբ ջրից հանվել է ինքնաթիռի բեկորների 23 խորանարդ մետր: Աշխատանքին մասնակցում են շուրջ 700 մարդ եւ 50 միավոր տեխնիկա, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---