Հայ հասարակությունը հասկանում է, որ երկրի ապագան եվրաինետգրումն է

PanARMENIAN.Net - Առանց Եվրոպայի հետ համագործակցության ժողովրդավարական բարեփոխումների գործընթացը Հայաստանում շատ ավելի դժվար կընթանար: Այդ մասին Երեւանում Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության հնգամյակին նվիրված խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, հայ ժողովուրդն ընտրել է ճիշտ ուղի եւ այժմ դա ակնհայտ է դառնում: «Հայ հասարակությունը հասկանում է, որ երկրի ապագան կախված է հաջող եվրաինետգրումից: Մենք պետք է հետեւողականորեն գնանք բարեփոխումների ճանապարհով, զարգացնենք եւ ամրապնդենք եվրոպական արժեքները մարդու իրավունքների պաշտպանության եւ քաղաքացիական հասարակության կայացման գործում: Հայաստանում պետք է իշխի օրենքը եւ քաղաքացիական վերահսկողությունը, որը մեծ դերակատարություն ունի ժողովրդավարական երկրներում»,-ասել է Ռուստամյանը: Նա նաեւ ընդգծել է, որ երկրի նոր Սահմանադրությունը նպաստում է բարեփոխումների առաջընթացին դատական իշխանության եւ ինքնակառավարման մարմինների ոլորտներում:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---