Ա-320-ի վթարի պատճառ կարող էին դառնալ ամպերն ու թռչունները

PanARMENIAN.Net - Ադլերի օդանավակայանում վայրէջքի պայմանները շատ ավելի բարդ են, քան հարեւան Անապայում եւ Մինվոդում: Թռիչքուղիները գտնվում են լեռնային վայրում, ծովից ոչ հեռու: Անդամատված, ցածր ամպերը, դրանք «ցնցոտի» են անվանում, քամին մշտապես բերում է ծովից: Այդ «ցնցոտիների» մեջ է ստիպված եղել վայրէջք կատարել նաեւ Ա-320: Օդաչուները սովորաբար պտույտներ են կատարում օդանավակայանի շուրջ, սպասելով, թե երբ ամպերի մեջ կբացվի բավարար բացվածք, այնտեղ մտնելու համար: Հինգ-վեց պտույտը եւ վայրէջքի մի քանի փորձը սովորական են համարվում այստեղ: Ա-320-ով Ադլեր թռած օդաչուներն ասում են, որ վայրէջքի պահին Ադլերում ինքնաթիռը կառավարվում է ոչ թե համակարգչի, այլ մարդու կողմից, գրում է

«Կոմերսանտ» թերթը:



Ա-320 կարող է օդ բարձրանալ եւ վայրէջք կատարել ավտոմատ կերպով, սակայն Ադլերի օդանավակայանը չունի նավիգացիոն սարքավորումներ, որոնցով կարողանա կողմնորոշվել ինքնաթիռը կառավարող համակարգիչը: Այդ իրավիճակում օդանավը ստիպված է լինում վայրէջք կատարել, կողմնորոշվելով փոքր փարոսիկով, որը գտնվում է թռիչքուղու մոտ: Ուղղությունը ցույց է տալիս ինքնաթիռի ռադիոկողմնացույցը: Սակայն այդ ցուցմունքները ճշգրիտ չեն, այդ պատճառով օդաչուն ստիպված է լինում ճշգրտել երթուղին տեսանելիորեն: Ընդ որում դա հարկ է անել այն պահին, երբ ինքնաթիռը դուրս է գալիս ամպերից:



Եղանակից եւ նավիգացիոն բարդություններից բացի Ադլերի օդանավակայանում այժմ ծագել է եւս մեկ խնդիր, կապված թռչունների հետ: Չվող թռչունները տառացիորեն գրավել են թռիչքուղիներից մեկը` պահուստայինը: Նրանց չեն ցրել, մտավախություն ունենալով, որ փետրավորների հետ միասին ողջ առափնյա շրջանով կարող է թռչնագրիպ տարածվել: Առավել եւս, որ այժմ թռիչքների ինտենսիվությունը մեծ չէ: Հնարավոր է, որ Ա-320-ի վայրէջքի պահին օդերեւույթաբանական պայմանները ավելի լավն են եղել, քան հիմնական թռիչքուղում»,-եզրափակում է թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---