Ավիավթարների մեծամասնության պատճառը մարդկային գործոնն է

PanARMENIAN.Net - Նախկինի պես քիչ բան է հայտնի Ա-320 կործանման պատճառների մասին: Որպես կանոն, պաշտոնյաները հայտարարում են, թե քննվում են բոլոր վարկածները եւ մինչ քննության ավարտը վաղաժամ է եզրակացություններ անել: Այնուամենայնիվ Ինտերֆաքս գործակալության աղբյուրը հաղորդել է, որ աշխատանքային վարկածներից մեկի համաձայն, անձնակազմը ստացել է հաղորդագրություն վատ եղանակային պայմանների մասին, որոնք հետո, երբ աէրոբուսն արդեն 300 մ բարձրության վրա էր 5-6 կմ հեռավորության վրա թռիչքուղուց, փոփոխվել են: «Անձնակազմը տեղեկություն է ստացել, որ վայրէջք նման պայմաններում խորհուրդ չի տրվում, եւ բախվել է ջրին, պտույտի գնալով»,-նշել է աղբյուրը: Ըստ վաստակավոր փորձարկիչ օդաչու, Ռուսաստանի հերոս Մագոմեդ Տալբոեւի, ավիավթարների մեծամասնության պատճառը մարդկային գործոնն է: Ըստ նրա, Ա-320 հագեցած է ամենաժամանակակից սարքավորումներով, սակայն հենց դա էլ կարող է լինել ողբերգության պատճառը: «Օդաչուն կարող էր կորցնել տարածական կողմնորոշումը սարքավորումների ցուցմունքների եւ սեփական զգացողությունների անհամատեղելիության պատճառով: Շուրջը մութ է, հորիզոնը չի երեւում, ոչինչ չի երեւում, եւ պետք է լիովին հույսը դնել սարքավորումների վրա,-պարզաբանում է Տալբոեւը:- Այդ դեպքում կարեւոր է հասկանալ, որ երկրորդ պտույտը լուրջ սթրեսային իրավիճակ է ցանկացած օդաչուի համար: Նա է որոշում կայացնում, նրանից է կախված մարդկանց կյանքը»:



Ըստ Տալբոեւի, Ադլերի օդանավակայանը բարդ է վայրէջքի համար, սակայն հազիվ թե վթարի պատճառները լինեն արտաքին գործոններում: «Օդաչուի պատրաստվածությունը եւ փորձն են անվտանգ թռիչքների գրավականը: Նայեք ավիավթարների վիճակագրությանը: Փոքր բացառությամբ դրանք կատարվում են մարդկային գործոնի պատճառով»,-եզրափակել է Տալբոեւը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---