«Վրեմյա նովոստեյ». Ա-320 ինքնաթիռի կործանման գաղտնիքը հազիվ թե շուտ բացահայտվի

PanARMENIAN.Net - Մայիսի լույս 3-ի գիշերը Սեւ ծովն ընկած Երեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի կործանման գաղտնիքն, ինչպես պարզվեց երեկ, հազիվ թե շուտ բացահայտվի: Ավելին, չի բացառվում, որ դա կարող է նաեւ երբեք տեղի չունենալ, գրում է «Վրեմյա նովոստեյ» թերթը: Միջազգային ավիացիոն կոմիտեի (ՄԱԿ) փորձագետները շարունակում են այդ աղետի քննությունը, օգտագործելով այն, ինչ կա: Սոչիի օդանավակայանի հարթակում են դրվում ինքնաթիռի գտնված բեկորները: Վերծանվում եւ վերլուծվում են հայկական աէրոբուսի անձնակազմի եւ դիսպետչերների բանակացությունների սղագրությունները: ՄԱԿ-ի նախագահ եւ կառավարական հանձնաժողովի փոխղեկավար Տատյանա Անոդինան հաղորդել է, որ կործանված օգանավաը իրոք հագեցած էր նավիգացիոն սարքավորումներով, որոնք թույլ են տալիս վայրէջքը ավտոմատ կերպով կատարել, գրեթե կուրորեն, բարդ օդերեւույթաբանական պայմաններում: Իսկ Սոչիի օդակայանում կան սարքավորումներ, այդ տիպի ինքնաթիռների վայրէջքը ապահովելու համար, եւ ըստ Անոդինայի, այն պահին, երբ ինքնաթիռը վայրէջքի էր գնում «ամեն ինչ աշխատում էր»: Իսկ որն է ինքնաթիռի կործանման պատճառը, ՄԱԿ-ի մասնագետների համար դեռեւս հանելուկ է: Այլ կերպ ասած, եթե չհաջողվի ծովի հատակից հանել «սեւ արկղերը», Ա-320 վթարի պատճառների մասին հազիվ թե շուտ հայտարարվի: Եթե ընդհանրապես պատճառները երբեւէ պարզվեն:



«Այս իրավիճակում պարզ է, որ ավելի վաղ հրապարակված բոլոր վարկածները, այդ թվում եւ «ահաբեկչությունն այս պարագայում բացառվում է» վարկածը, ոչ ավելին են, քան հիպոթեզներ: Այդ կապակցությամբ ՄԱԿ-ի փորձագետները նշել են, որ տեսականորեն ամենահավանականը կարելի է համարել անձնակազմի սխալը շատ բարդ օդերեւույթաբանական պայմաններում ինքնաթիռը վարելիս: Սակայն այս ենթադրությունը հիմնված է միայն ավիավթարների վիճակագրության վրա, ըստ որի ողբերգությունների պատճառ դեպքերի 90 տոկոսում լինում է հենց «մարդկային գործոնը»: Բնական է, որ պաշտոնապես այս վարկածը հազիվ թե մեկը արտահայտի որպես հաստատված, քանի որ դա փաստորեն նշանակում է մեղադրել օդաչուներին ուղեւորների մահվան մեջ: Իսկ որեւէ հանցանշանների բացակայությամբ նման հայտարարությունները կարող են գնահատվել որպես զրպարտություն»,-նշում է թերթը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---