Մոսկվայի Ամենափրկիչի եկեղեցում մատուցվել է պատարագ ի հիշատակ ավիավթարի զոհերի

PanARMENIAN.Net - Ուրբաթ օրը Մոսկվայի Ամենափրկիչի տաճարում եւ Աստվածահայտնության մայր տաճարում (Ելոխովո) տեղի են ունեցելԵրեւան-Սոչի չվերթը կատարող «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների հոգեհանգստի արարողություններ: Հիշեցնենք, որ ինքնաթիռի Սեւ ծովում կործանվելու պատճառով զոհվել են բոլոր 113 հոգին, որոնք եղել են ինքնաթիռում:



Հայ Առաքելական եկեղեցու Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի թեմերի առաջնորդ եպիսկոպոս Եզրասը (Ներսիսյան) հաղորդեց, որ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում մայիսի 5-ին տեղի կունենան հոգեհանգստի արարողություններ: Մայիսի 5-ը Ռուսաստանում եւ Հայաստանում հայտարարված է սգո օր նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Ռոբերտ Քոչարյանի որոշմամբ, հաղորդում է Ինտերֆաքսը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---