Սիրիացի ապստամբները հեռանում են Հոմսից

Սիրիացի ապստամբները հեռանում են Հոմսից

PanARMENIAN.Net - Սիրիայի Հոմս գավառի նահանգապետ Թալալ Ալ Բարազին հայտարարել է, որ գրոհայինների առաջին խումբը սկսել է հեռանալ Հին քաղաքի թաղամասերից: SANA գործակալությանը տված հարցազրույցում նա նշել է, որ գրոհայինների հեռանալուն զուգահեռ, հավանաբար, կսկսվի հրադադարի գործընթացը՝ ազատելու համար քաղաքը գրոհայիններից ու նրանց զենքից: Գործընթացը կտարածվի քաղաքի բոլոր շրջանների վրա, ոչ միայն Հին քաղաքի:

Նահանգապետը նշել է, որ գրոհայինների հեռանալուց հետո բանակի ստորաբաժանումները կմաքրեն քաղաքն ականներից ու բարիկադներից:

Սիրիայի իշխանություններն ու ապստամբները Հոմս քաղաքում հրադադարի վերաբերյալ պայմանավորվածության են եկել: Ինչպես հայտնել է Մարդու իրավունքների պահպանման դիտարկման սիրիական կենտրոնը (Syrian Observatory for Human Rights), համաձայնությունն արդեն ուժի մեջ է մտել Հին Հոմսում և այլ թաղամասերում, որոնք գտնվում են ապստամբների հսկողության տակ:

Ապրիլի 30-ին ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտեց ապրիլի 29-ին Դամասկոսում ու Հոմսում տեղի ունեցած բռնարարքները, երբ տասնյակ բնակիչներ սպանվեցին ու վիրավորվեցին, ասվում է կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դուժարիկի չորեքշաբթի տարածված հայտարարության մեջ: «Դրանք ահաբեկչական սարսափելի գործողություններ էին քաղաքացիական անձանց դեմ»,-ասվում է հայտարարության մեջ:

Ըստ ՄԱԿ պաշտոնական ներկայացուցչի, կազմակերպության գլխավոր քարտուղարը «խորապես ցավում է, որ գրոհը Հոմսում տեղի է ունեցել Հոմսի հին մասում հրադադարի մասին ընթացող բանակցությունների ժամանակ և կոչ է անում կառավարությանն ու ընդդիմությանը ձեռնպահ մնալ խաղաղարարական ջանքերը խափանելու փորձերից»: «Նա հաստատել է իր դիրքորոշումը, որ կողմերից ոչ մեկը չի կարող ռազմական հաղթանակի հասնել սիրիական հակամարտությունում»,-նշվում է հայտարարության մեջ: Ավելի վաղ Դամասկոսում աստվածաբանական դպրոցի ականակոծման հետևանքով 17 մարդ էր զոհվել, 86-ը վիրավորվել էին: Հոմսում նույն օրը տեղի ունեցավ վերջին երեք տարիներին ամենախոշոր ահաբեկչությունն, առնվազն 100 մարդ զոհվեց:

Սիրիայում արդեն 3 տարուց ավելի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 125 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:Սիրիահայերը բնակվում են հիմնականում Հալեպում և Դամասկոսում: Պատերազմից առաջ հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ շուրջ 10 հազար սիրիահայեր հաստատվել են Հայաստանում, հինգ հազարը՝ Լիբանանում:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---