ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալ է ՄԽ-ին հրադադարում միջնորդական ջանքերի համար

ԵԱՀԿ գործող նախագահը շնորհակալ է ՄԽ-ին հրադադարում միջնորդական ջանքերի համար

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը ողջունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի կնքման 20-ամյակի կապակցությամբ: Նա նաև շնորհակալություն է հայտնել համանախագահներ Իգոր Պոպովին (ՌԴ), Ժակ Ֆորին (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքին (ԱՄՆ) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին նրանց միջնորդական ջանքերի համար:

Բուրկհալթերը նշել է, որ համաձայնության ստորագրումը վերջ դրեց պատերազմին, որի հետևանքները բացասաբար ազդեցին Հարավային Կովկասի ժողովրդների կյանքի վրա: ԵԱՀԿ գործող նախագահը նշեց, որ հրադադարի ռեժիմը դեռ պահպանվում է շփման գծում, իսկ հակամարտությունը մինչ օրս կարգավորած չէ:

Բուրկհալթերը միացել է հայկական և ադրբեջանական կողմերին հասցեագրված Մինսկի խմբի կոչերին՝ ձեռնակել «անհրաժեշտ միջոցներ խաղաղության հաստատման համար»: Նա նաև հաստատեց ԵԱՀԿ նախագահության աջակցությունը միջնորդական առաքելությանը:

Նախօրեին, մայիսի 11-ին ԵԱՀԿ ՄԽ համանախագահները հանդես եկան հայտարարությամբ հրադադարի 20-ամյակի կապակցությամբ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Համաձայնությունը վերջ դրեց պատերազմին, դադարեցրեց նախորդ տարիների բռնությունն ու հիմք ստեղծեց բանակցությունների համար, որոնք կողմերի համար ճանապարհ բացեցին դեպի խաղաղություն: Հրադադարի շնորհիվ մեծացավ հայերի ու ադրբեջանցիների նոր սերունդ, որը պատերազմ չի տեսել: Կողմերը պետք է անեն հնարավորն ապագա սերունդներին նման դառը փորձից պաշտպանելու համար»:

Միջնորդները նշում են, որ հրադադարը չհանգուցալուծեծ հակամարտությունն ու ի վիճակի չեղավ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում առաջընթաց ապահովել: Ըստ նրանց, վերջնական կարգավորման բացակայությունը շփման գծում բռնության աճի մշտական սպառնալիք է, որը նաև մոլորեցրել է որոշ մարդկանց, ում թվում է, թե ստատուս քվոն կարող է կայուն լինել ու անորոշ ժամկետ ունենալ:

Ըստ ԵԱՀԿ ՄԽ-ի, կողմերի ցանկությունը մեծ չէ օգտվելու հնարավորություններից, որոնք առկա են համանախագահ երկրների ջանքերի շնորհիվ, չկա նաև քաղաքական որոշումներ կայացնելու ցանկություն, որոնք անհրաժեշտ են խաղաղ կարգավորման գործընթացում առաջընթացի համար:

Այդ հակամարտության հարցում մենք միասնական դիրքորոշման կողմնակիցներ ենք և նախկինի պես հավատարիմ ենք ՄԱԿ Կանոնադրության ու Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարար սկզբունքների հիման վրա սեղմ ժամկետում խաղաղ կարգավորման հասնելու նպատակով կողմերին աջակցելուն, մասնավորապես, այն հարցերում, որոնք վերաբերում են ուժի չկիրառմանը, տարածքային ամբողջականությանը, ժողովրդների հավասարությանն ու ինքնորոշմանը: Կարգավորումը պետք է ներառի այն տարրերը, որոնք համանախագահ երկրների նախագահները շարադրել են 2009-2013-ին հայտարարություններում, որոնք ներառում են Լեռնային Ղարաբաղի մերձակա տարածքների վերադարձը, միջանկյալ կարգավիճակը Լեռնային Ղարաբաղի համար, անվտանգության ու ինքնավարության երաշխիքներ, Հայաստանը Ղարաբաղի հետ կապող միջանցք, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի որոշում ապագայում բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող հանրաքվեի միջոցով, վերադարձի իրավունք բոլոր փախստականների ու ներքին տեղահանված անձանց համար, անվտանգության միջազգային երաշխիքներ, այդ թվում նաև խաղաղապահ ուժեր:

Նոյեմբերին տեսանք ամենաբարձ մակարդակով երկխոսությունը վերսկսելու հեռանկարը: Կողմերին կոչ ենք անում կառուցողական, բարեխիղճ բանակցություններ անցկացնել, որոնք կավարտվեն խաղաղ համաձայնագրով այդ տարրերի հիման վրա տևական կարգավորման նպատակով: Նման կարգավորումը հնարավոր չի լինի առանց Հայաստանի ու Ադրբեջանի քաղաքացիների միջև վստահության ու փոխըմբնռման: Կոչ ենք անումակտիվացնել քաղաքացիների միջև երկխոսության ծրագրերը, ինչպես նաև վստահության հաստատմանն ուղղված գործողություններն ամրապնդելու համար խաղաղարար գործընթացը: Տարածաշրջանի բնակչությունն արժանի է ապրել խաղաղ ու անվտանգ, պատրաստ ենք օգնել այդ հարցում: Կողմերը պետք է խաղաղության հաստատման համար անհրաժեշտ միջոցներ ձեռնարկեն: Երբ դա կարվի, նրանք կստանան ԵԱՀԿ ու միջազգային հանրության լիակատար աջակցությունը»,- ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ:

Հրադադարի 20-ամյակի կապակցությամբ համանախագահները կայցելեն տարածաշրջան:

Բիշքեկի արձանագրությունը ստորագրվել է 1994 թվականի մայիսի 5-ին, սակայն ուժի մեջ է մտել մայիսի 12-ին: Արձանագրությունը ստորագրել են բոլոր շահագրգիռ կողմերը, այն է՝ Հայաստանը, ԼՂՀ-ն, Ադրբեջանը, ՌԴ-ն ու Ղրղզստանը: Արձանագրությունով կոչ էր արվում դադարեցնել կրակը՝ 1994թ. մայիսի լույս 9-ի գիշերը: Անժամկետ հրադադարի մասին համաձայնագիրը մայիսի 9-ին ստորագրեց Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովը: 1994թ. մայիսի 10-ին Երևանում համաձայնագիրը ստորագրեց պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, իսկ մայիսի 11-ին՝ ԼՂ բանակի հրամանատար Սամվել Բաբայանը: Հրադադարն ուժի մեջ մտավ 1994թ. մայիսի 12-ի կեսգիշերին:

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը

Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը:

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---