Լոուելի քաղաքապետարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել![]() 27 մայիսի 2014 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգի Լոուել քաղաքի քաղաքապետարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան է կանգնեցվել: Ինչպես գրում է The Armenian Weekly-ին, դա առաջին հուշարձանն է ԱՄՆ-ում, որը տեղադրվում է պետական շենքի տարածքում: Հուշարձանը խաչքարի տեսքով է, որը գրկել են մոր ձեռքերը: Քարի վրա գրառում կա անգլերեն և հայերեն լեզուներով՝ «In Memory»: Ըստ հուշարձանի հեղինակ, դիզայներ Դանիել Վարուժան Հեջինյանի, ամբողջ աշխարհի 42 երկրներում կա Ցեղասպնության զոհերին նվիրված 230 հուշարձան: «Դրանց մեծ մասը գտնվում է հայկական եկեղեցուն կամ կազմակերպություններին պատկանող տարածքում: Լոուելի հուշարձանը միակն է, որ կանգնեցվել է կառավարական շենքի առջև»,-ասել է նա: Որպես մոդել քանդակագործն օգտագործել է իր քրոջ ձեռքերը: Հեջինյանը նաև Մեծ Բոստոնում տեղադրված Հայոց ցեղասպանության մասին իրազեկող մեծ վահանակների ձևավորման հեղինակն է: «Մեր մայրերը հմուտ վարպետներ էին, նրանք աշխատել են նաև Լոուելում ու բոլոր ջուլհակուհիների երկու երրորդը հայեր են եղել: Նրանք այստեղ են եկել մեր մշակույթի կտավը գործելու և մենք պետք է մեր երախտագիտության պարտքը տանք նրանց»,-ասել է նա: Լոուելի հայ բնակչությունը 1930-ականներին մի քանի տասնյակ հազարի էր հասնում: 1961 թվականին կառուցվեց ու օծվեց հայկական եկեղեցին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |