Սիրիայի ԱԳՆ. ՔԶԱԿ վեց անդամին փորձել են առևանգել

Սիրիայի ԱԳՆ. ՔԶԱԿ վեց անդամին փորձել են առևանգել

PanARMENIAN.Net - Սիրիայի ԱԳՆ-ն հաստատել է տեղեկությունները ՔԶԱԿ առաքելության վեց անդամների առևանգման փորձի մասին, որոնք քննում էին երկրում քիմիական զենքի օգտագործման մասին հաղորդագրությունները, հայտնում է ՌԻԱ Նովոստին AP վրա հղումով: Նախարարությունը հայտարարում է, որ փորձագետներին առևանգել են զինյալ գրոհայինները: АFP-ն ավելի վաղ հայտարարել էր 11 մարդու առևանգման մասին, որոնցից վեցը ՔԶԱԿ առաքելության անդամներ են, հինգը՝ առաքելության սիրիացի վարորդները: «Ահաբեկչական խմբավորումները առևանգել են հինգ սիրիացի վարորդների և վեց օտարերկրացի անդամների, որոնք հետաքննում են քլորի օգտագործման հավանականությունը երկրում»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Հայտնի է, որ առևանգումը տեղի է ունեցել Համա գավառում:

ՔԶԱԿ անդամների և ՄԱԿ աշխատակիցների ավտոշարասյունը հարձակման է ենթարկվել Սիրիայում երեքշաբթի օրը, նրանք չեն տուժել և գտնվում են բազայում, ասվում է ՔԶԱԿ հայտարարության մեջ:

«Այսօր առավոտյան ՔԶԱԿ տեսուչներն ու ՄԱԿ աշխատակիցները մեկնում էին քլորինի կիրառմամբ ենթադրվող գրոհի վայրը, երբ ենթարկվել են հարձակման: Խմբի բոլոր անդամները ողջ և առողջ են և մեկնում են բազա»,-հայտնել է կազմակերպությունը:

Սիրիան համաձայնեց ոչնչացնել իր քիմիական զենքի պաշարները, բախվելով ԱՄՆ ու նրա դաշնակիցների կողմից ռազմական ուժի կիրառման վտանգի հետ՝ ի պատասխան օգոստոսի 21-ի քիմիական գրոհի Դամասկոսի վրա: Զարին գազով լցոնված հրթիռներով հրթիռակոծության հետևանքով հարյուրավոր մարդիկ զոհվեցին: Վաշինգտոնը վստահ է, որ դա Ասադի կողմնակիցների ձեռքի գործն էր: Սիրիայի կառավարությունը մեղադրում է ապստամբներին քիմիական գրոհի համար:

Համարվում է, որ Սիրիան ունի մոտ 1000 տոննա քիմիական նյութեր: Սիրիան չի միացել Քիմիական զենքի արգելման կոնվենցիային: 1972 թվականին Դամասկոսը ստորագրեց կենսաբանական ու թունավոր նյութերի մշակումն արգելող կոնվենցիան, սակայն չի վավերացրել այն:

Ռուսաստանը Սիրիային է փոխանցել 75 միավոր ավտոմոբիլային տեխնիկա զենքը դուրս բերելու համար: Ըստ ՔԶԱԿ-ի որոշման, ամբողջ քիմզենքը պետք է դուրս բերվեր Սիրիայի տարածքից մինչև 2014 թ. փետրվարի 5-ը և ոչնչացվեր մինչև 2014 թվականի հունիսի 30-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---