Դոնեցկի ու Լուգանսկի գրավումն ընթանալու է Պորոշենկոյի հաստատած պլանով և Օբամայի աջակցությամբ

Դոնեցկի ու Լուգանսկի գրավումն ընթանալու է Պորոշենկոյի հաստատած պլանով և Օբամայի աջակցությամբ

PanARMENIAN.Net - Ուկրաինայի ԶՈւ և Ազգային գվարդիան ունեն նախագահ Պորոշենկոյի հաստատած «ահաբեկիչներից Դոնեցկի ու Լուգանսկի ազատագրման» ծրագիրը, հայտնել է Ուկրաինայի Ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարտուղարի տեղակալ Միխայիլ Կովալը:

«Պորոշենկոն հաստատել է Լուգանսկի ու Դնոեցկի ազատագրման պլանը»,-ասել է Կովալը: Բացի այդ, ըստ նրա, պետության ղեկավարը սատարել է »Դոնբասը գրոհայիններից մաքրելու» պլանին: «Գերագույն հրամանատար Պորոշենկոն հաստատել է պլանը, որով սահմանված են մեր հողի ազատագրման բոլոր փուլերն այն մարդկանցից, որոնք ապակայունացնում են իրավիճակը»,-ասել է այդ պետական մարմնի ներկայացուցիչը»: Կովալը նաև պատմել է, որ Ուկրաինայի հետ սահմանին կենտրոնացել են «ռուսական գումարտակների մարտավարական խմբեր, որոնք պահպաում են Ռուսաստանի պետական սահմանը»: «Նրանք ստանձնել են Ուկրաինայի հետ սահմանի պաշտպանությունն ամբողջ երկայնքով և զսպում են ահաբեկչական խմբավորումների ներթափանցումը ՌԴ տարածք»,-ասել է նա: Ըստ Կովալի, ռուս զինվորականներն ունեն «գրոհային խմբավորումների տարրեր»: Ըստ «Ինտերֆաքսի», Պորոշենկոն նաև հրամանագրեր է ստորագրել Վասիլի Կրոտովին Ուկրաինայի ԱԱԾ ղեկավարի առաջիօն տեղակալի և ծառայությանը կից ահակահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոններից ազատելու վերաբերյալ: Համապատասխան փաստաթղթերը հրապարակված են Ուկրաինայի նախագահի կայքում: Մեկ այլ հրամանագրով վերոնշյալ պաշտոններում նշանակվել է Վասիլի Գրիցակը:

Բացի այդ, Պորոշենկոն ազատել է պաշտոնից ԱԱԾ առաջին տեղակալ, կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Վլադիսլավ Բուխարևին և մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնում նշանակել է Յուրի Արտյուխովին:

Պորոշենկոն նաև ազատել է Արտյուխովին Կիևում և Կիևի մարզում ԱԱԾ գլխավոր վարչության պետի պաշտոնից, մեկ այլ հրամանագրով նշանակելով այդ պաշտոնում Միխայիլ Գլուգովսկուն:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր ֆրանսիացի պաշտոնակից Ֆրանսուա Օլանդի հետ զրույցում աջակցություն է հայտնել Ուկրաինայի արևելքում ծավալված ուժային գործողությանը՝ ասելով, թե աշխարհազորայինները չեն ցանկանում պայմանավորվել Կիևի իշխանությունների հետ, ինչպես նաև կոչ է արել Ռուսաստանին օգնել հրադադարի հաստատմանը, հայտնում է Սպիտակ տունը:

«Նախագահները համակարծիք են եղել, որ իրենց նախապատվությունը շարունակում է լինել հրադադարի հաստատումը, որին համամիտ է նաև Ռուսաստանը, և հակամարտության խաղաղ կարգավորումը, ներառյալ բոլոր պատանդների ազատագրումը»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ: Միևնույն ժամանակ Օբաման ու Օլանդը անտեսել են Ռուսաստանի այն հայտարարությունը, որ ինքը ներուկրաինական հակամարտության կողմ չի հանդիսանում, և կրկին մեղադրել են Մոսկվային աշխարհազորայիններին աջակցելու համար:

«Քանի որ անջատողականները զգալի ջանքեր չեն գործադրում բանակցություններին մասնակցելու և հրադադարի պայմանները պահպանելու հարցում, նախագահ Օբաման նշել է, որ մենք հարգում ենք Ուկրաինայի կառավարության պատասխանատվությունը երկրում հասարակական կարգի պահպանման ու բնակչության պաշտպանության հարցում»,-ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Առաջնորդները նաև համաձայնվել են, որ Ռուսաստանը պատասխանատու է ապակայունացնող գործողությունների դադարեցման հարցում, օրինակ, զենքի ու գրոհայինների տարանցում սահմանով թույլ չտալու, սահմանին սեփական զինված ուժերի կուտակման հարցում»,-ասվում է հաղորդագրության մեջ:

«Նախագահները որոշել են, որ ԱՄՆ-ն ու Եվրոպան պետք է համակարգված գործողություններ ձեռնարկեն ստիպելու համար Ռուսաստանին վճարել դրա հմար, եթե վերջինս ապակայունացման դեմ անհապաղ քայլեր չձեռնարկի»,-ասել են Սպիտակ տանը:

Մինչդեռ, Ուկրաինայի Անվտանգության ծառայության ղեկավար Վալենտին Նալիվայկոն հայտարարել է, որ Վիկտոր Յանուկովիչը և ԱԱԾ ու ՆԳՆ նախկին ղեկավարներ Ալեքսանդր Յակիմենկոն ու Վիտալի Զախարչենկոն ակտիվ մասնակցություն են ունեցել Դոնբասում իրավիճակի ակտիվ ապակայունացման հարցում և շարունակում են ֆինանսավորել կամավորականներին: «Մենք գտնում ենք, որ երկրի համար շատ կարևոր է, որպեսզի նախկին նախագահ Յանուկովիչը կանգնի դատարանի առջև: Քանի որ նա, Յակիմենկոն ու Զախարչենկոն այն մարդիկ են, որոնք պատրաստել են, իմացել են առաջիկա ագրեսիայի մասին և ֆինանսավորել ու ֆինանսավորում են զենքի առաքումը ՌԴ-ից ու գրոհայինների հավաքագրումն ու տեղափոխումը, արդեն որպես ահաբեկիչների»,-ասել է ԱԱԾ ղեկավարը «ICTV» հեռուստաալիքի եթերում, գրում է «Ինտերֆաքսը»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---