Սահմանազատվելով Մերձդնեստրից՝ Ուկրաինան մտադիր է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

Սահմանազատվելով Մերձդնեստրից՝ Ուկրաինան մտադիր է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին

PanARMENIAN.Net - Ուկրաինան սկսում է կյանքի կոչել «Պատ» նախագիծը, որը նախատեսում է իրական պետական սահմանի կառուցում Ռուսաստանի Դաշնության հետ, սեպտեմբերի 3-ին հայտարարել է երկրի վարչապետ Արսենի Յացենյուկը: «Մենք սկսում ենք «Պատ» նախագիծը: Դա Ուկրաինայի և Ռուսաստանի Դաշնության միջև իրական պետական սահմանի կառուցում է»,-ասել է վարչապետը նախարարների կաբինետի նիստի ժամանակ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հուլիսի վերջում ծանր ռազմական տեխնիկայի առաջխաղացումը արգելակելու և մաքսանենգ ապրանքների տեղաշարժը կասեցնելու նպատակով ուկրաինա-մոլդովական սահմանի Մերձդնեստրի հատվածում ինժեներական ամրակայման աշխատանքներ սկսվեցին՝ 450-կիլոմետրանոց հատվածում սկսցեին փորել 3,5 մ լայնությամբ ու 2-3 մ խորությամբ խրամուղի:

«Փոսի առաջին 5 կիլոմետրը Բելգորոդ-Դնեստր սահմանագծում արդեն փորված է: Ինժեներական աշխատանքներն ընթանում են հատուկ տեխնիկայի կիրառմամբ, որն աշխատում է շուրջօրյա, շաբաթական առաջ անցնելով 2,5 կմ»,-ասաց այն ժամանակ Ուկրաինայի Պետսահմանապահ ծառայության Հարավային տարածաշրջանային վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն:

Մոլդովայի հետ Ուկրաինայի սահմանի երկարությունը մոտ 1018 կմ է, այդ թվում 450-կիլոմետրանոց հատվածն անցնում է ինքնահռչակ Մերձդնեստրի տարածքով:

Որոշ ԶԼՄ-ներ նշում էին, որ Ուկրաինան մտավախություն ունի, որ Մերձդնեստրի կողմից կարող են տանկեր ներխուժել: Հուլիսի 25-ին Մերձդնեստրում անցան լայնածավալ տանկային զորավարժություններ, իսկ Մերձդնեստրի առաջնորդ Եվգենի Շևչուկն այցելեց Ղրիմ, որտեղ ֆոտոսեսիա անցկացրեց ՌԴ փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինի հետ, նշում էին պարբերականները:

ՌԴ-ին Ղրիմի միանալուց հետո Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում սկսվեցին զինված բախումներ: Այդ շրջաններում անցկացված հանրաքվեների արդյունքում հռչակվեցին Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններ: Ուկրաինայի իշխանությունները չեն ճանաչել ինքնահռչակ հանրապետությունները և հատուկ գործողություն են իրականացնում նրանց կողմնակիցների դեմ:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---