Ջավախքից Հայաստան հասնող ինֆորմացիան, ինչ-որ չափով աղավաղված է

PanARMENIAN.Net - Ջավախքից Հայաստան հասնող ինֆորմացիան, ինչ-որ չափով աղավաղված է: Դրա պատճառը պարզ է. ինֆորմացիան գալիս է կամ Վրաստանից, կամ էլ Ախալքալաքի բարեկամներից: Այդ մասին Pan ARMENIAN.Net-ին տված հարցազրույցում հայտարարաել է ԶԼՄ-ների Կովկասի ինստիտուտի (ԶԼՄԿԻ) տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը: Նրա խոսքերով, դրությունն այնտեղ իրոք բարդ ու լարված է եւ բականին անբարենպաստ է: «Խնդիրը կարելի է մի քանի մասի բաժանել: Առաջին` սոցիալ-տնտեսական: Ընդհանրապես, տարածաշրջանը աղքատ է. այն խորհրդային շրջանում եւս աղքատ էր, սակայն այն ժամանակ կային դոտացիաներ: Այժմ Վրաստանն այն պետությունը չէ, որ կարող է դոտացիրաներ հատկացնել այլ շրջաններին: Սկուզբունքորեն, Ջավախքի խնդիրներն այդ տեսանկյունից ընդհանուր են ողջ Վրաստանի համար: Այնտեղ աշխատվող ողջ գումարն անցնում է երկրի բյուջե: Ապա: Վրացական իշխանությունների լեզվական քաղաքականությունը, երբ վրացերեն չիմացող մարդը չի կարող նորմալ աշխատանք գտնել: Դա միշտ էլ եղել է այնտեղ: Սակայն այսօր, իհարկե, հարցը ավելի սուր բնույթ ունի: Հայկական բուհեր այտեղ չկան, այսինքն, չկա մտավորականության վերարտադրում: Ախալքալաքում գոյություն ունի Թբիլիսիի համալսարանի մասնաճյուղը, ուր ընդունվում են Թբիլիսիում հաջողոթւյան չհասած էթնիկ վրացիները»,- նշել է նա: Լարվածության պատճառների շարքում քաղաքագետը նշեց, ինչպես գտնում է հայ բնակչությունը, տարածաշրջանի ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձը:



«Ենթադրենք, որ դա կատարվում է պատահաբար: Անփույթ պաշտոնյայի ցանկությամբ Ջավախքում բացվում է ծնողազուրկ երեխաների համար մանկատուն: Բնակչությունը դա ընդունում է ժողովրդագրական իրավիճակը փոխելու փորձ: Զինված ուժերի տեղակայումը սահմանին նույնն է նշանակում: Ինչպես են այնտեղ ասում. «խաղաղ հայեր եւ զինված վրացիներ»: Ես նորից եմ ասում. նույնիսկ եթե այս ամենը ընդունենք որպես պատահականություն, բնակչությունը դա ընկալում է` որպես Թբիլիսիի կողմից ճնշում: Ես գտնում եմ, որ իշանություններն այդ հարցում պետք է զգույշ լինեն»,- ընդգծել է Ալեքսանդր Իսկանդարյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    ---