Կրակոցներ Կանադայի խորհրդարանում. Հարձակվողը սպանված է, հանցակիցներին որոնում են

Կրակոցներ Կանադայի խորհրդարանում. Հարձակվողը սպանված է, հանցակիցներին որոնում են

PanARMENIAN.Net - Անհայտ անձը կրակ է բացել Կանադայի մայրաքաղաք Օտտավայում՝ ազգային հուշահամալիրի պատվո պահակախմբի ուղղությամբ, որից հետո ներխուժել է խորհրդարանի շենք:

Կրակոցների հետևանքով հրազենային վիրավորում էր ստացել պատվո պահակախմբի զինվորը, խորհրդարանի պահակախմբին հաջողվել է ոչնչացնել հրաձիգին կրակոցներից անմիջապես հետո: Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը բարեհաջող տարհանվել է շենքից, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Կանադայի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել են մի քանի կասկածյալների մասին: Նա հստակեցրել է , որ այժմ ոստիկանությունն որոնում է նրանց:

«Օտտավայի ոստիկանությունը հայտարարում է, որ մի քանի կասկածյալներ են որոնվում»,-հայտնում է Կոմերսանտը: Քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում խուսափել փողոց դուրս գալուց և չմոտենալ պատուհաններին: Ինչպես հայտնում է ABC-ն France Presse-ի վրա հղումով, ենթադրվող հանցակիցը կարող է լինել խորհրդարանի շենքի տանիքին: Պատահարից մի օր առաջ Կանադայում բարձրացվել էր ահաբեկչական գործողությունների վտանգի մակարդակը՝ ցածրից մինչև միջին, գրում է Reuters-ը: Իսկ հոկտեմբերի 20-ին ոստիկանները ոչնչացրել էին մեքենայով երկու զինծառայողների վրաերթի ենթարկած պատանուն: Ավելի ուշ պարզվեց, որ ահաբեկչական գործողություն կատարած երիտասարդը Մարտեն Ռուլո Կուպորն է, որը միջադեպից առաջ իսլամ էր ընդունել և պատրաստվում էին մեկնել Թուրքիա: Իրավապահներին էին դիմել նրա ընտանիքի մտահոգված անդամները:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---