Օբամա. Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում «մեծ տարաձայնությունները» պահպանվում են![]() 10 նոյեմբերի 2014 - 10:55 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ վստահ չէ, թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները Թեհրանի հետ հաջողությամբ կպսակվեն: Ըստ նրա, կողմերի դիրքորոշումները դեռ շատ տարբեր են: «Այսօրվա դրությամբ հարցն այն է, թե կարող ենք մենք արդյոք վերացնել այդ զգալի տարբերությունը, որպեսզի Թեհրանը կարողանա կրկին ինտեգրվել համաշխարհային հանրությանը: Պատժամիջոցները կարող են ժամանակի հետ նվազել, իսկ մենք ամուր երաշխիքներ ունենալ, որ նրանք չեն զբաղվի միջուկային զենքի մշակմամբ»,-ասել է Օբաման, գրում է Gazeta.ru-ն: Օբաման արել է այս հայտարարությունն այն ժամանակ, երբ Օմանի մայրաքաղաք Մասկատում ընթանում է Իրանի պատվիրակության և միջնորդների միջև բանակցությունների հերթական փուլը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ԵՄ արտաքին գործերի գծով գերագուն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի և Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի մասնակցությամբ, հայտնում է BBC-ին: 2013-ին Իրանն ու միջնորդների վեցյակը պայմանավորվեցին Թեհրանի դեմ սահմանված մի շարք պատժամիջոցներ չեղյալ հայտարարելու մասին: Փոխարենն Իրանի իշխանությունները համաձայնվեցին ավելի բաց քաղաքականություն վարել միջուկային ծրագրի հարցում: ԱՄՆ և մյուս երկրների պատժամիջոցները զգալի վնաս հասցրեցին երկրի տնտեսությանը: Պատժամիջոցները հանելուց հետո Թեհրանը զգալիորեն ավելացրեց նավթի առաքումները: Նախատեսվում է, որ մինչ նոյեմբերի 24-ը Իրանն ու «վեցյակը» կքննարկեն միջուկային ծրագրի շուրջ համաձայնության բոլոր տարրերը և կստորագրեն համապատասխան համաձայնագիր: Իրանն առաջին հորիզոնականում է աշխարհում բնական գազի հետախուզված պաշարների ծավալներով: Ըստ BP-ի, 2013-ին Իրանի գազի ապացուցված պաշարները ավելացել են 200 մլրդ խմ՝ հասնելով 33,8 տրլն խմ, ինչը 2,5 տրլն խմ ավելի է ՌԴ գազի պաշարներից: Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը հատկապես կարևորվում է հակառուսական պատժամիջոցների և Եվրոպայում էներգակիրների մատակարարման այլընտրանքային ուղիների որոնման հետ: Ավելի վաղ Ռոուհանին հայտարարել էր, որ երկիրը կողմ է «առողջ մրցակցությանը», սակայն պատրաստ է համակարգել քայլերը Մոսկվայի հետ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |