«Վիմպելկոմը», ՄՏՍ-ը, ETISALAT-ը եւ VTEL-ը կշարունակեն մասնակցել «ԱրմենՏելի» գնման մրցույթին22 հունիսի 2006 - 20:17 AMT PanARMENIAN.Net - Հունական OTE ընկերությունը հրապարակել է այն ընկերությունների անվանացանկը, որոնք հնարավարություն կստանան հետագայում մասնակցել հայկական «ԱրմենՏել» հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի վաճառքի մրցույթին: «ԱրմենՏել»-ի բաժնետոմսերի գնման պայքարը կշարունակեն ռուսական «Վիմպելկոմ» եւ ՄՏՍ ընկերությունները, ինչպես նաեւ ETISALAT (Emirates Telecommunications Corporation /Istithmar ETV -Emergent Telecom Ventures) եւ VTEL Holdings/Knightsbridge Associates ընկերությունները:Նշենք, որ հայկական «ԱրմենՏել» հեռահաղորդակցության ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի գնմանը հավակնում էին մոտավորապես տասը ընկերություններ: Մրցույթին մասնակցելու հայտեր էին ներկայացրել նաեւ ռուսական ընկերություններ ԱՖԿ «Սիստեման», «Վիմպելկոմը», «Ռոստելեկոմը»: «ԱրմենՏելի» ձեռքբերմանը հավակնում էին նաեւ հայկական ընկերություններ, մասնավորապես, «SIL Group»-ը, որը պատկանում է հայտնի գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին: Մասնագետների հաշվարկներով, «ԱրմենՏելի» բաժնետոմսերի օբյեկտիվ գինը կազմում է $350-$450 մլն.: Այս կամ այն ընկերությանը բաժնետոմսերի վաճառքի վերաբերյալ որոշիչ խոսքը պատկանում է HSBC բանկին եւ OTE ընկերությանը, հայտնում է Regnum-ը: ![]() ![]() Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |