Նավթի գինը հատել է 69 դոլարի ստորին շեմը

Նավթի գինը հատել է 69 դոլարի ստորին շեմը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի լույս 1-ի գիշերը Լոնդոնում տեղի ունեցած էլեկտրոնային սակարկությունների արդյունքում նավթի գինը հերթական անգամ նվազեց: Մեկ ժամում Brent տեսակի նավթի սակագինը նվազեց գրեթե 2 դոլարով:

Մեկ բարելի դիմաց 68,28 դոլար հարաբերակցությունից հետո մի փոքր ճշգրտում գրանցվեց, որի շնորհիվ Brent տեսակի նավթի գինը կայունացավ 68.70 դոլարի սահմանում: Սա նվազագույն ցուցանիշն է 2010-ի մայիսից ի վեր, գրում է ՌԲԿ-ն:

Գնանկումը բացասաբար է անդրադառնում ռուբլու վրա՝ ուրբաթ օրը ռուսական ռուբլին հերթական անգամ թարմացրեց պատմական հակառեկորդը՝ հատելով 50 ռուբլու շեմը մեկ դոլարի դիմաց: Դեկտեմբերի 1-ի առավոտյան դոլարի փոխարժեքը կազմեց 49,36 ռուբլի:

Նոյեմբերի 27-ին Վիեննայում տեղի ունեցավ ՕՊԵԿ հերթական գագաթնաժողովը, որի ժամանակ քննարկվեց նաև նավթի արդյունահանման քվոտաների նվազեցման հարցը: Գործող քվոտան օրական մոտ 30 մլն բարել է: Կազմակերպության որոշ անդամներ՝ Վենեսուելան կամ Իրանը, ինչպես նաև դիտորդի կարգավիճակ ունեցող Ռուսաստանը, փորձեցին պնդել, որ արդյունահանումը նվազեցվի՝ գների աճին նպաստելու համար: Արաբական երկրներն ավելի վաղ հայտարարել էին, թե մտադիր չեն նվազեցնել արդյունահանումը՝ Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ պատրաստ է մեկ բարելի դիմաց 80 դոլար գնին երկու տարվա ընթացքում: Իսկ Քուվեյթը հայտարարել էր, որ պատրաստ է հանդուրժել նույնիսկ 76-77 դոլարը մեկ բարելի դիմաց:

Գնանկման վրա ազդում է, մասնավորապես, ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման ծավալների աճն ու սպառման նվազումը: Գնանկումը ձեռնատու է արաբական երկրներին՝ նվազում է այլընտրանքային ամերիկյան թերթաքարային նավթի շահութաբերությունը, նոր-նոր պատժամիջոցներից ձերբազատվող Իրանի եկամուտներն են պակասում: Ավելի վաղ հայտարարվել էր, որ մեկ բարելի գնի նվազումը մեկ դոլարով կրճատում է Ռուսաստանի եկամուտը եկու միլիարդ դոլարից:

Եվրոպան, հակառակը, գնանկումից շահում է: Եթե ցածր գները պահպանվեն, ԵՄ-ն մինչև 25 մլրդ դոլար կտնտեսի արդեն այս տարի, ներկրումը տարեսկզբից կազմել է 475 դոլար: Եթե նավթի գինը մեկ բարելի դիմաց շարունակի 80 դոլարի շեմից ցածր մնալ նաև 2015-ին, նավթի ներկրումը ԵՄ կնվազի մինչև 425 մլրդ դոլար տարեկան կտրվածքով: Դա 80 մլրդ քիչ է եվրոպական նավթային ներկրումից 2013-ին:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---