Հալեպի բնակիչները ցույցի են դուրս եկել՝ սատարելով Սիրիայի բանակին![]() 23 դեկտեմբերի 2014 - 11:44 AMT PanARMENIAN.Net - Հալեպի բնակիչները զանգվածային հանրահավաքների են դուրս եկել՝ պահանջելով, որպեսզի քազաք մտնեն կառավարական զորքերը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը լիբանանյան «Ալ-Մայադին» հեռուստաալիքի վրա հղումով: Հալեպի համալսարանի դասախոս Աբդել Քադիր Ազուզը պատմել է, որ փողոց դուրս եկած մարդիկ համարում են, որ իրենց գործողությունները «կնպաստեն սիրիական բանակի առաջխաղացմանը Հալեպում դեռ հենակետեր ունեցող գրոհայինների դիրքերի ուղղությամբ»: Ըստ նրա, քաղաքի բնակիչները ցանկանում են, որ իսլամիստ գրոհայինները, այդ թվում Սիրիայի ազատ բանակի զինյալները, հնարավորինս արագ հեռանան քաղաքից և նրա մատույցներից: Անցած շաբաթ սիրիական բանակն ամբողջովին շրջափակման մեջ առավ երկրի երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Հալեպի, գրոհայիններին՝ գրավելով ռազմավարական նշանակության բնակավայրեր հյուսիս-արևելքում և կտրելով արևելյան թաղամասերը հյուսիսային արվարձանից, որով անցնում էին ահաբեկիչների մատակարարման ուղիները թուրքական սահմանի կողմից: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարուց ավելի: Իրար դեմ են կռվում կառավարական բանակը, չափավոր ապստամբները, իսլամիստական խմբավորումները, այդ թվում «Ալ Քայիդայի» հետ կապված «Ան Նուսրան» և ծայրահեղական «Իսլամական պետությունը» ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |