ՄՈՍԿՎԱՆ ԱԿՏԻՎՈՐԵՆ ՁԳՏՈՒՄ Է ՕԳՆԵԼ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԽՆԴՐԻ ՓՈԽԶԻՋՈՒՄԱՅԻՆ ԼՈՒԾՄԱՆԸ ՀԱՍՆԵԼՈՒՆ

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը հեշտ չի ընթանում, եւ այդ կապակցությամբ մենք մեծ հույսեր ենք կապում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների շարունակվող երկխոսության հետ քանի որ առաջին հերթին հենց իրենց փոխըմբռնումից է կախված գործի հաջողությունը: Այդ մասին, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ 4-րդ դեպարտամենտը, պատասխանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հեռանկարների վերաբերյալ հարցին, որը ստացվել էր «Ռուսաստանը եւ աշխարհը ձեր հարցերի պատասխաններում» ինտերնետ-նախագծի շրջանակներում: «Ինչպես ինքնուրույն, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի շրջանակներում Մոսկվան ակտիվորեն ձգտում է օգնել ադրբեջանական եւ հայկական կողներին որքան հնարավոր է շուտ հասնել ղարաբաղյան խնդրի փոխզիջումային լուծմանը»,- ասվում է պատասխանում: Ընդ որում, հակամարտող կողմերի համաձայնության ձեռքբերման դեպքում Ռուսաստանը պատրաստ է հանդես գալ որպես կարգավորման երաշխավոր:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---