ՌՀՄ-ն Արա Աբրահամյանի հրաժարականի պահանջի մասին. Մեղադրանքները հիմնավորված չեն23 հունվարի 2015 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի հայերի միությունը մեկնաբանել է համացանցում հայտնված պահանջները ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուքանյանի հրաժարականի մասին: Միությունում նշել են, որ ՌՀՄ և նրա ղեկավարության հասցեին հնչած մեղադրանքները ոչնչով հիմնավորված չեն: «Մենք հնարավոր չեն համարում բանավեճի մեջ մտնել այդ նամակի անհայտ հեղինակների հետ և կխնդրեինք հեղինակավոր ԶԼՄ-ների ղեկավարներին նման անանուն նամակներ տարածելուց առաջ, փորձել գոնե հայտնաբերել նրանց հեղինակներին: Առցանց ռեժիմով հետևելով այդ խնդրագիրը ստորագրողների մասին տեղեկատվությանը, հեշտ է նկատել, որ մեկ օրում 8-9 անգամ այն ստորագրում են «Ռուսաստանի ու աշխարհի հայերը, մտահոգված մեր ժողովրդի ու երկրի ճակատագրով», ինչպես, օրինակ. «Հայկական ֆաշիզմն ու ահաբեկչությունը Մոսկվայում 8 հունվ. 1977 թ., Ռուսաստան», «Հայկական անջատողականությունն ու սադրանքը Դերբենտում լեզգիների անունից սպառնալիք է ՌԴ համար, Ռուսաստան», Ադրբեջան և այլն: Գրառումները բերված են բառացի: Չի բացառվում, որ հենց այդ գրառումների հեղինակներ են այս անանուն նամակի նախաձեռնողները, որը ՌՀՄ-ն պետք է որ անտեսեր: Սակայն, ենթադրելով, որ ստորագրյալների թվում կան նաև մեր հայրենակիցները, որոնց կարծիքը մենք միշտ հարգում ենք, ՌՀՄ մամուլի ծառայությունը նպատակահարմար է համարում տալ հետևյալ պարզաբանումները. 1.Մենք խորապես սգում ենք Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի դաժան սպանությունը, ընտանիքի վեց անդամների հուղարկավորության հաջորդ օրը՝ հունվարի 16-ին, հրապարակվեց ՌՀՄ հայտարարությունը, որը տեղադրված է միության պաշտոնական կայքում: ՌՀՄ նաև այլ միջոցառումներ է ձեռնարկել, այդ թվում՝ ծաղիկների զետեղում, ՌՀՄ կից «Շիրակ» միության ներկայացուցիչների և այլ կազմակերպություններից մեր բարեկամների ժողովը, ելույթները ռուսական ԶԼՄ-ներում պարզաբանումներով և այլն: Կոչ ենք անում անհայտ հեղինակներին ու այլ գործիչներին ձեռնպահ մնալ էժանագին հեղինակություն ձեռք բերելու ճիգերից, օգտվելով Գյումրիի ողբերգությունից: 2. Հայտնում ենք բոլոր նրանց, ով իսկապես հետաքրքրվում է մեր կազմակերպության գործունեությամբ, որ ՌՀՄ կայքը ամեն օր տեքստային, լուսանկարչական և տեսանյութեր է զետեղում միության կազմակերպած միջոցառումների մասին՝ մշակութային ու բարեգործականից մինչև հանրային ու քաղաքական: Արխիվները սկսվում են 2006-ից: 3. Եվ, վերջապես, ստիպված ենք վշտացնել նամակի անանուն հեղինակներին. ՌՀՄ-ն համառուսաստանյան հասարակական կազմակերպություն է, որի կանոնադրության համաձայն նրա ղեկավար կազմն ընտրվում է ՌՀՄ անդամ պատվիրակներից, որոնք ներկայացնում են տարածաշրջանային բաժանմունքները, որոնք գործում են ՌԴ բոլոր սուբյեկտներում: Գաղտնիք չէ, որ Մոսկվայում և Ռուսաստանում գործում են տասնյակ հայկական կազմակերպություններ, որոնց շատերի հետ, ՌՀՄ-ն գործակցում է տարիներ շարունակ և բարձր է գնահատում նրանց գործունեությունն ու ավանդը հայ համայնքի զարգացման մեջ: Հանելուկ է մնում, թե ինչն է խանգարում բողոքի նամակի հեղինակներին չնմանվել Կռիլովի հայտնի «Փիղն ու Մոսկան» ստեղծագործության հերոսին, այլ միավորվել իր շուրջը համախոհներին և, սեփական կազմակերպությունը ստեղծելով, սկսել գործել «հանուն հայ ժողովրդի և պետության շահերի»: Գուցե, խանգարողն անանուն զրպարտանքներից զատ այլ արարքների անկարողությունն է»,-ասվում է ՌՀՄ մեկնաբանության մեջ: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ համացանցում Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի և նրա տեղակալ Լևոն Մուքանյանին պաշտոնանկ անելու պահանջով ստորագրահավաք է անցկացվում: Տեքստում, մասնավորապես, նշվում էր. «Մենք՝ Ռուսաստանի և աշխարհի հայերս, անհանգստանալով մեր ազգի և պետության համար, Ռուսաստանում հայերի միության (ՌՀՄ) ղեկավարությունից պահանջում ենք, որ դրա ղեկավար Արա Աբրահամյանն ու նրա կամակատար Լևոն Մուքանյանը հրաժարական տան: Այս տարիների ընթացքում՝ այն օրվանից, երբ այդ մարդիկ իրենց վրա վերցրին Ռուսաստանի հայ համայնքի ղեկավարի դերը, այն գրեթե չի զարգանում: Հայ համայնքն իր բոլոր հաջողություններին հասել է միության կողմից չֆինանսավորող կազմակերպությունների գործունեության արդյունքում: ՌՀՄ գլխավոր նպատակը Հայաստանին և Ռուսաստանում հայ համայնքին ծառայելը չէ: Այդ ստրկաբարո կազմակերպությունը Ռուսաստանում բնակվող հայերի, նրանց ազգային դաստիարակության համար որևէ գործունեություն չի ծավալում: Ռուսաստանի հայ համայնքը գնալով ձուլվում է, երիտասարդության մի մասը չի խոսում մայրենիով, հեռանում է հայկական ավանդույթներից ու մշակույթից, իսկ ՀՌՄ-ն իր հերթին դրա դեմ պայքարելու համար ոչինչ չի ձեռնարկում՝ վարելով հակաազգային քաղաքականություն: Հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 6 անդամին սպանած Վալերի Պերմյակովին հայկական կողմին հանձնելու վերաբերյալ ՌՀՄ-ն ոչ մի քննադատական հայտարարություն չարեց: Միությունն առհասարակ առհամարեց այդ միջադեպն ու չցանկացավ հետաձգել իր ծրագրված համերգներն ու գիշերային ակումբներում զվարճանքը: Միակ մարդը, որն արձագանքեց, Լևոն Մուքանյանն էր. նա սոցցանցերում կոչ արեց զերծ մնալ հակառուսական պրոպագանդայից, իսկ նրանց, ովքեր արդարություն էին պահանջում, մեղադրեց խամաճիկային պահելաձևի մեջ: Այդ ամենը լցրեց համբերության բաժակը: Կոչ ենք անում բոլոր հայերին ու հայկական կազմակերպություններին, որոնք անհանգստանում են ազգի ապագայի համար, հնարավորինս աջակցել նախաձեռնությանը»: Հունվարի 12-ին Գյումրիում հայտնաբերվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի դիերը: Ընտանիքի մյուս երեխան՝ 6-ամսական Սերյոժա Ավետիսյանը, ծանր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ վիրահատվեց։ Չնայած բժիշկների ջանքերին, երեխային փրկել չհաջողվեց, փոքրիկը մահացավ հունվարի 19-ին: Հայ-թուրքական սահմանը հատելու փորձի ժամանակ հայտնաբերված կասկածյալ Վալերի Պերմյակովին մեղադրանք առաջադրվեց, նա ընդունել է իր կատարած հանցանքը: Նրան տեղափոխեցին ռուսական ռազմակայան, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց: ՌԴ իշխանությունները խոստացան պատժել բոլոր մեղավորներին, ներառյալ ռազմակայանի ղեկավարությանը: Մարդիկ պահանջում են Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, քանի որ հանցանքը կատարվել է Հայաստանի տարածքում: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |