ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՍՏԵՂԾՎՈՒՄ Է ԱՐԵՎՄՏՅԱՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ

PanARMENIAN.Net - Հայաստանում ստեղծվում է արեւմտյան արտադրության ավիալայներների տեխնիկական սպասարկման տարածաշրջանային կենտրոն` գերմանական «Լյուֆթգանզա» եւ ռուսական «Սիբիր» ավիաընկերությունների մասնագետների աջակցությամբ: Այդ մասին լրագրողներին հաղորդել է «Հայաստան» միջազգային օդանավակայանի շնորհանդեսին մասնակցելու նպատակով Երեւան ժամանած «Սիբիր» ավիաընկերության տնօրեն Վլադիսլավ Ֆիլյովը: Նրա խոսքերով, Հայաստանում կկազմակերպվի «էյրբաս» ինքնաթիռների տեխնիկական սպասարկման բոլոր ձեւերը: Նա նշել է, որ արդեն վրացական կողմից առաջարկություն է ստացվել Երեւանում A-319 ինքնաթիռի տեխսպասարկման առնչությամբ: Ֆիլյովը չի բացառել հետագայում Իրանի, նույնիսկ Ադրբեջանի կողմից նման կարգի առաջարկությունների ստացման հնարավորությունը: Ինչպես հաղորդել է սիբիրյան ավիաընկերության տնօրենը, հատուկ բարձր մաքսային տուրքերը Ռուսաստանում թույլ չեն տալիս ներկրել եւ շահագործել արեւմտյան ինքնաթիռները: Այդ խնդիրների բացակայությունը Հայաստանում, ինչպես նա է ասել, եզակի հնարավորություն է ընձեռնում ստեղծել այստեղ արեւմտյան արտադրության ինքնաթիռների տեխսպասարկման տարածաշրջանային կենտրոն: Ֆիլյովը տեղեկացրել է նաեւ, որ ներկայումս «Սիբիրը» շարունակում է բանակցությունները Հայաստանի կառավարության հետ «Արմավիա» ընկերության գործունեության հետագա ակտիվացման շուրջ, որի բաժնետոմսերի 70 տոկոսը պատկանում է Ռուսաստանին: Հունվարից նախատեսվում է A-320 երկրորդ ավիալայների մատակարարումը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---