Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն նպաստել է իշխանափոխությանն Ուկրաինայում

Օբաման խոստովանել է, որ ԱՄՆ-ն նպաստել է իշխանափոխությանն Ուկրաինայում

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման բացահայտ խոստովանել է ԱՄՆ դերը 2014-ի փետրվարին Ուկրաինայում տեղի ունեցած պետական հեղաշրջման մեջ: Այդ խոստովանությունը հնչել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի CNN-ին տված հարցազրույցում: «Մենք որպես միջնորդ հանդես եկանք Ուկրաինայում իշխանության փոխանցման հարցում»,-ասել է Օբաման:

Պատասխանելով Ռուսաստանի հարցում ԱՄՆ քաղաքականության արդյունավետության մասին հարցին՝ Օբաման կարծիք հայտնեց, որ այն արդյունավետ է ու շաղկապեց այն «պարոն Պուտինի վատ որոշումների» հետ:

«Այն պահից ի վեր, երբ Պուտինը որոշում կայացրեց Ղրիմի և Ուկրաինայի վերաբերյալ, ոչ թե այն պատճառով, որ ինչ-որ մեծ ռազմավարություն ուներ, այլ քանի որ նրա համար անսպասելի էին բողոքի ցույցերը Մայդանում, ինչպես նաև Յանուկովիչի փախուստն այն բանից հետո, երբ մենք որպես միջնորդ հանդես եկանք Ուկրաինայում իշխանության փոխանցման հարցում…Այդ պահից այդ իմպրովիզացիան ավելի էր մխրճում Պուտինին մի իրավիճակի մեջ, որը միջազգային իրավունքի, Ուկրաինայի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության խախտում է»,-ասել է Օբաման, հայտնել է ԻնոՏՎ-ն:

Ղրիմի միացումը Ռուսաստանին ԱՄՆ նախագահն անվանել է «ոչ շահավետ» ՌԴ համար: Սակայն, նշել է, որ Միացյալ Նահանգները «սահմանափակումներ ունեն ռազմական միջամտության համար», «հաշվի առնելով ռուսական բանակի չափերը» և այն, որ «Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ չէ»: Ուստի Վաշինգտոնը ստիպված է միայն «հասնել նրան, որպեսզի Ռուսաստանը հնարավորինս մեծ վնասներ կրի» և «դիվանագիտական ճնշում է գործադրում Մոսկվայի հանդեպ»:

«Չեմ կարծում, որ իրական զինված հակամարտությունն ԱՄՆ ու ՌԴ միջև իմաստուն որոշում կլինի Ամերիկայի ու ողջ աշխարհի համար»,-խոստովանել է Բարաք Օբաման: Սակայն նշել է, որ Վաշինգտոնը «զբաղվում է Ռուսաստանին սահմանակից ՆԱՏՕ-ի անդամ երկրների հզորացմամբ»: «Եվ ես պարզ հասկացրեցի, որ այդ գիծը չի կարելի հատել, քանի որ մենք ստիպված կլինենք ռազմական միջոցներ ձեռնարկել մեր դաշնակիցներին պաշտպանելու համար՝ այդ մասին է ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ գլուխը»,-սպառնացել է ԱՄՆ նախագահը:

Օբաման պատմել է նաև Սպիտակ տան հետագա ծրագրերի մասին: «Մենք կհետևենք այս «երկկողմանի» կուրսին՝ ուժգնացնել ճնշումն Ուկրաինայի հանդեպ և հզորացնել Ուկրաինային»:

Ինչպես արդեն ասվել է, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կուժեղացնի դիվանագիտական ու տնտեսական ճնշումը Ռուսաստանի դեմ: Ըստ նրա, ԱՄՆ-ն մտադիր է շարունակել ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը: Օբաման գտնում է, որ Կիևի իշխանությունները «լուրջ բարեփոխումներ են նախաձեռնել, որոնք կօգնեն Ուկրաինային»:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը կշարունակի ֆինանսական աջակցությունն Ուկրաինայի կառավարությանը և կուժեղացնի դիվանագիտական ու տնտեսական ճնշումը Ռուսաստանի հանդեպ:

Զինված հակամարտությունն Ուկրաինայի արևելքում շարունակվում է 2014-ի ապրիլից, որպես Կիևի Մայդանի, Յանուկովիչի պաշտոնանկության ու Ղրիմը ՌԴ-ին միանալու հետևանք: Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ուժերը, վերցնելով իշխանությունը տարածաշրջանում, պահանջում էին ավելի լայն լիազորություններ կամ անկախություն, որին Կիևը պատասխանեց մարտական գործողություններով ու ապստամբությունը ուժով ճնշելու փորձով: Մարտերի արդյունքում կենտրոնական իշխանությունը կորցրեց վերահսկողությունը Դոնեցկի և Լուգանսկի ծրջանների մի մասում, զոհվեց մոտ 4 հազար մարդ, փախստական դարձավ մոտ 800 հազարը:

Ուկրաինայի արևելքում իրավիճակի սրացման համար պատասխանատվությունը կողմերն իրար վրա են բարդում: Դոնեցկի ժողովրդական հանրապետության ղեկավար Ալեքսանդր Զախարչենկոն հայտարարեց, որ հրաման է արձակել ճնշել ուկրաինական ուժայինների դիրքերը Մարիուպոլից դեպի արևելք տարածքում այն բանից հետո, երբ Կիևը փորձեց բնակելի շրջանների գնդակոծության մեղքը բարդել իրենց վրա: Ուկրաինայի նախագահ Պորոշենկոն, որը հունվարի 25-ը սգո օր հայտարարեց, քաղաքի գնդակոծությունն անվանեց «ոչ թե ուղղակի ահաբեկչական գործողություն», այլ «ոճրագործություն մարդկության դեմ»:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---