Fitch Ratings. Գնաճը ՀՀ-ում 2015-ին կարող է հասնել 6,5%-ի, ռեցեսիան չափավոր կլինի

Fitch Ratings. Գնաճը ՀՀ-ում 2015-ին կարող է հասնել 6,5%-ի, ռեցեսիան չափավոր կլինի

PanARMENIAN.Net - Ըստ Fitch Ratings-ի գնաճը Հայաստանում 2015-ին կմոտենա 6,5 տոկոսի,

Fitch Ratings-ը միջազգային կորպորացիա է, որը հիմնականում հայտնի է որպես վարկանիշային գործակալություն, որը անկախ ու հեռանկարայան գնահատական է տրամադրում համաշխարհային վարկային շուկաներին վարկունակության, վերլուծական հետազոտությունների և այլ տվյալների վերաբերյալ,

«ՀՀ ԿԲ–ն վերջին ամիսներին կրկնակի բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով այն 9,5 տոկոսի։ Հայկական դրամը 2014 թ.–ին արժեզրկվել է 17 տոկոսով։ Ակնկալվում է, որ գնաճը 2015 թ.–ին կմոտենա 6,5 տոկոսի (ԿԲ–ի թիրախային սահմանագիծը 4 տոկոս է (±1,5%)) ներկրման ավելի բարձր գների հաշվին»,-հայտնում է ԱՌԿԱ գործակալությունը, Fitch Ratings-ի պաշտոնական կայքի վրա հղումով:

ՀՀ ԱՎԾ–ի տվյալներով` Հայաստանում գնաճը 2014 թ.–ի հունվար–դեկտեմբերին, 2013 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, կազմել է 3 տոկոս։ Միաժամանակ 12–ամսյա գնաճը 2014 թ.–ի դեկտեմբերին կազմել է 4,6 տոկոս պետբյուջեում նախատեսված 4 տոկոսանոց գնաճի դեպքում (±1,5%)։ Գնաճի նմանատիպ ցուցանիշ է սահմանված երկրի 2015 թ.–ի պետբյուջեում:

Fitch Ratings-ը նաև չափավոր ռեցեսիա է ակնկալում Հայաստանում տնտեսության մեջ 2015-ին Ռուսաստանում իրավիճակի վատացման պատճառով։

Fitch–ը «ВВ-»–ից «В+» է նվազեցրել Հայաստանի վարկանիշը` պահպանելով «Կայուն» կանխատեսումը։ Հայաստանը շատ է ենթարկված Ռուսաստանի տնտեսությունում գրանցվող խորը ցնցումներին (BBB-/Բացասական կանխատեսում), ինչը բացասաբար կազդի երկրի վճարային հաշվեկշռի և աճի հեռանկարների վրա

«Ռուսաստանի տնտեսական վիճակի վատացման և արտաքին դիսբալանսների վրա հավանական բացասական ազդեցության և արժեզրկման հետագա ճնշման դեպքում Հայաստանում 2015-ին սպասվում է չափավոր ռեցեսիա, որն ավելացման ռիսկ կունենա», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ինչպես նշում է գործակալությունը, Հայաստանը բավականին շատ է կախված գազի մատակարարումներից, դրամական փոխանցումներից և Ռուսաստանի ռազմական աջակցությունից, ինչը երկիրն ավելի խոցելի է դարձնում Ռուսաստանի տնտեսական և քաղաքական փոփոխությունների նկատմամբ։ «2015 թ. հունվարից ԵՏՄ–ին Հայաստանի անդամակցությունն էլ ավելի կխորացնի Ռուսաստանի հետ տնտեսական, ֆինանսական, քաղաքական և ինստիտուցիոնալ հարաբերությունները», – նշվում է հաղորդագրության մեջ։

Ընթացիկ գործառնությունների հաշվի պակասուրդը, ինչպես ակնկալվում է, 2015 թ.–ին կրկին կավելանա ինչպես Ռուսաստանից դրամական փոխանցումների ներհոսքի, այնպես էլ արտահանման պահանջարկի կտրուկ կրճատման հետևանքով։ Դրամական փոխանցումները, որոնք կազմում են երկրի ՀՆԱ–ի մոտ 15 տոկոսը, 2014 թ.–ի վերջին ամիսներին նվազել են մոտ 30 տոկոսով, ընդ որում փոխանցումների ընդհանուր ծավալի մոտ 90 տոկոսը ստացվում է Ռուսաստանից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---