Օբամայի վարչակազմը մտադիր է նվազեցնել ՀՀ-ին հատկացվող ֆինանսական օգնությունը![]() 4 փետրվարի 2015 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմը մտադիր է 2016-ի բյուջեի շրջանակում ռեկորդային չափով նվազեցնել Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին տրամադրվելիք ֆինանսական օգնության չափը, հայտնում է Tert.am-ը` Armenian Weekly-ին հղումով: Ըստ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA), խոսքը, մասնավորապես, տնտեսական աջակցության մասին է, մինչդեռ 2 երկրին տրամադրվող ռազմական օգնության չափը կհավասարեցվի: Օբաման առաջարկել է 2016-ի համար $18.360.000 հատկացնել Հայաստանի տնտեսության աջակցության հիմնադրամին: Եվ եթե Կոնգրեսն այս առաջարկը հավանության արժանացնի, ապա դա կլինի ՀՀ անկախության տարիներից ի վեր նվազագույն տնտեսական օգնությունը: Աղբյուրը մանրամասնում է, որ Օբամայի առաջարկած գումարի չափը $2 մլն-ով պակաս է նախորդ անգամ հատկացված գումարից: ANCA-ի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը քննադատել է Նահանգների նախագահի վարչակազմի այս քայլը, բայց միևնույն ժամանակ ողջունել է, որ Հայաստանին ու Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության չափը հավասար է: Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, ապա ամերիկյան կողմը որևէ ֆինանսական օգնություն չի նախատեսել: Աղբյուրը հավելում է, որ եկող ամիսներին ANCA-ն կձեռնարկի մի շարք քայլեր, որպեսզի մեծացնի Հայաստանին տրամադրվող օգնության չափն ու զրոյի հասցնի Ադրբեջանին ռազմական ծախսերի համար տրամադրվող ֆինանսական օգնությունը: 2016 թվականի բյուջեի նախագիծը Բարաք Օբաման Կոնգրես է ուղարկել փետրվարի 2-ին: 2013-ին Հայաստանին հատկացվել էր 35, 7 մլն դոլար, 2014-ի տվյալները դեռ չեն հրապարակվել: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |