Ադրբեջանցիների հերթական սադրանքը. Կրակում են սեփական գյուղերի վրա![]() 5 փետրվարի 2015 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանական կողմը սադրանք է պատրաստում` կրակելով սեփական գյուղերի վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` հավելելով, որ փետրվարի 4-ին ժամը 22:40-ից սկսած Տավուշի մարզի Բաղանիս և Շավարշավան բնակավայրերի դիմաց տեղակայված ադրբեջանական դիրքերից ադրբեջանական Փարախլի բնակավայրի ուղղությամբ վարվում է ինտենսիվ կրակ, հիմնականում լուսածրային փամփուշտներով: «Սա ադրբեջանական կողմի հերթական սադրանքն է»,- նշել է նա: Փետրվարի 5-ի առավոտյան էլ Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական կողմը գիշերը շարունակել է կրակել իրենց Փարախլը և Ղուշչի Այրում գյուղերի ուղղությամբ: Փետրվարի 4-ին Տավուշի մարզի Մովսես գյուղում հակառակորդի դիպուկահարի կրակոցից վիրավորվել է 85-ամյա Լևոն Հովակիմի Անդրեասյանը: Նրան տեղափոխել են Բերդի հոսպիտալ, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արժրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում: Նախորդ շաբաթ` հունվարի 29-ին` ժամը 00:30-ի սահմաններում, հակառակորդը հերթական դիվերսիոն գործողությունների փորձն է ձեռնարկել Տավուշի մարզում: Ոսկեպար-Կիրանց հատվածում ադրբեջանական դիվերսիոն խումբը կրակահերթեր է արձակել Daewoo մակնիշի քաղաքացիական մեքենայի ուղղությամբ: Մեքենայում գտնվող 3 անձինք հակառակորդի կրակահերթերից չեն տուժել: Միևնույն ժամանակ հայտնի է դարձել, որ ադրբեջանական դիվերսիայի հետևանքով Ոսկեպարի պաշտպանական դիրքում վիրավորվել են 2 զինծառայող: Նրանք գիշերվա 2-ն անց 50-ին տեղափոխվել են Իջևանի բժշկական կենտրոն: Սպիտակի բնակիչ, 1987-ին ծնված Գրիշա Օթարյանը ԲԿ է տեղափոխվել ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային վերքով և կրծքվանդակի քերծվածքով: Տավուշի մարզի Խաշթառակ գյուղի բնակիչ , 1967-ին ծնված Սուրիկ Մովսիսյանը հիվանդանոց է տեղափոխվել աջ նախաբազկի հրազենային վերքով: Իջևանի ԲԿ-ից հայտնել են, որ նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Հունվարի 24-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում հակառակորդը Տավուշի Բերդի տարածաշրջանի մարտական դիրքերից մի քանիսի հանդեպ նորից դիվերսիոն ներթափանցմանփոձեր էր ձեռնարկել: Միջդիրքային տարածքում հայկական դիրքապահները նկատել են խումբն ու մարտ է սկսվել, որի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումը գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է: Հայկական կողմը կորուստներ չունի: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |