ԱՊՀ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆՆԵՐԸ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԻ ԵՆ ԲԵՐՈՒՄ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 9 դեկտեմբերի 2002 - 22:45 AMT PanARMENIAN.Net - ԱՊՀ երկրներում ընտրությունները շուտով կանցկացվեն ընդհանուր չափանիշներով: Այդ գաղափարը, որը առաջացել էր դեռեւս մեկ տարի առաջ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովում, իր զարգացումն է ստացել Սանքտ-Պետերբուրգում ընթացող վեհաժողովի հերթական նիստում: Ինչպես հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները, Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Ալեքսանդր Վեշնյակովը հայտարարել է, որ «հնարավոր է, արդեն կես տարի անց ուժի մեջ մտնի «ԱՊՀ անդամ-պետություններում ժողովրդավարական ընտրությունների, ընտրական իրավունքների եւ ազատությունների մասին» կոնվենցիան»: Նրա խոսքերով, Քիշնեւի հոկտեմբերյան գագաթնաժողովի ընթացքում 7 պետությունների ղեկավարների կողմից ստորագրված կոնվենցիային միանալու իր ցանկության մասին հայտնել է նաեւ Ադրբեջանը: Փաստաթուղթը ուժի մեջ կմտնի այն բանից հետո, երբ կվավերացվի Համագործակցության բոլոր երկրների կողմից: «Դա թույլ կտա մեր պետություններին ձերբազատվել երկակի չափանիշներից, որոնք հաճախակի կիրառվում են միմյանց նկատմամբ քաղաքական շահերից ելնելով»: Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել» Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Ամենաընթերցվողը բաժնում | Հանցավոր խումբը խարդախությամբ հափշտակել է միայնակ և անժառանգ անձանց բնակարանները. 7 կալանավորված կա Հափշտակությունների հետևանքով քաղաքացիներին պատճառվել է ընդհանուր 52,162,500 դրամի վնաս ACHA-ի խորհրդի նիստում բարձրաձայնվել է հայկական մշակութային ժառանգության պահպանության խնդիրը Վանյանը նաև անդրադարձ է կատարել հայ-չինական հազարամյա պատմամշակութային առնչություններին Փորձագետ․ Բոլոր քաղաքացիներին ՆԳՆ-ում նստած հետևելու են, իսկ ո՞վ է վերահսկելու վերահսկողներին «Որտե՞ղ են հստակ երաշխիքները, որ պետությունը չի օգտագործելու, օրինակ, քաղաքական դրդապատճառներից ելնելով»,–ասել է նա ԿԲ բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստրի աշխատանքը ժամանակավորապես կդադարեցվի Հասանելի չեն լինի Ռեեստրից հարցման միջոցով տեղեկությունների ստուգմամբ աշխատող համակարգերի ծառայությունները |