ԹԵՀՐԱՆՈՒՄ ՔՆՆԱՐԿՎՈՒՄ ԵՆ ՄԻ ՇԱՐՔ ՀԱՐՑԵՐ, ՈՐՈՆՔ ՓՈԽԱԴԱՐՁ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԱՔՐՔՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԻՐԱՆԻ ՀԱՄԱՐ

PanARMENIAN.Net - Թեհրանում իր աշխատանքն է շարունակում հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի չորրորդ նիստը: Հայկական կողմից նիստին մասնակցում են նախարարությունների եւ գերատեսչությունների մոտ 20 ներկայացուցիչներ, որոնք իրենց իրանցի գործընկերների հետ քննարկում են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր` մասնավորապես, Իրան-Հայաստան գազամուղի, Քաջարանի թունելի շինարարության նախագծերի իրականացման հետ կապված հարցեր: Սպասվում է, որ հայկական կողմից հանձնաժողովի համանախագահ , ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արտաշես Թումանյանը կմիանա նիստի աշխատանքներին դեկտեմբերի 9-ին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---