Google-ի ապրիլի 7-ի դուդլը նվիրված է ՀՀ-ում նշվող Մայրության և գեղեցկության օրվան![]() 7 ապրիլի 2015 - 13:03 AMT PanARMENIAN.Net - Google կորպորացիան դուդլ է ստեղծել ապրիլի 7-ին Հայաստանում նշվող Մայրության և գեղեցկության օրվա առթիվ: Անիմացիոն պատկերը հասանելի է որոնողական համակարգի հայալեզու հատվածում google.am հասցեով: Ապրիլի 7-ին Հայ Առաքելական Ս. Եկեղեցին նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը: Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդն այդ օրը հռչակել է որպես մայրերի և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության օր, բոլոր եկեղեցիներում Ս. Պատարագ է մատուցվում և մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության կարգ է կատարվում: Տոնական օրերին, հայտնի մարդկանց ծննդյան օրերին, խոշոր իրադարձությունների ժամանակ Google-ն իր լոգոտիպը փոխում է այսպես կոչված դուդլի (անգլերենից թարգմանաբար doodle նշանակում է խղբզել, անփույթ նկարել)՝ պատկերների, անիմացիաների և նույնիսկ փոքր խաղերի, որոնք առնչություն ունեն իրադարձությանը: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |