Նալբանդյան. Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի նախագահի հայտարարությունը![]() 24 ապրիլի 2015 - 11:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ԱԳ նախարարը հանդես է եկել հայտարարությամբ Գերմանիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ արված հայտարարության վերաբերյալ, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Հայաստանը ողջունում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկի` այսօր արված հայտարարությունը։ Այս քայլով Գերմանիան իր հարգանքի տուրքն է մատուցում՝ Առաջին համաշխարհային պատերազմի քողի տակ Օսմանյան կայսրությունում ցեղասպանված անմեղ հայերի հիշատակին։ Նախագահ Գաուկի հայտարարությունը կարևոր է ոչ միայն Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման տեսանկյունից, այլև արժեքավոր ներդրում է ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման միջազգային հանրության միասնական ջանքերում»,- ասված է նախարարի հայտարարության մեջ։ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողության ժամանակ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը Օսմայան կայսրության իրագործած 1915-ի հայկական ջարդերը կոչել է ցեղասապանություն, հայտնում է ArmRadio-ն: Այդպիսով, նա դարձել է այդ երկրի առաջին ղեկավարը, որն արտասանել է «Հայոց ցեղասպանություն»: «Հայերի նման ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է սարսափելի ձևով: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Գերմանիայի նախագահ Յոահիմ Գաուկը և կանցլեր Անգելա Մերկելը չեն մասնակցի Թուրքիայում Դարդանելի (Չանաքքալե, Գալիպոլի) ռազմական գործողությունների 100-ամյակին նվիրված միջոցառումներին: Թուրքական ընդդիմադիր Zaman թերթի կայքը գրում է, որ նախագահ Գաուկը իր նախապատվությունը տվել է հայերին: Նա Բեռլինում կմասնակցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագին և հանդես կգա ելույթով: Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարեց, որ աջակցում է բանաձևի նախագծին, որում հայերի կոտորածները բնութագրելիս կիրառվում է «ցեղասպանություն» տերմինը, սակայն զգուշացնում է, որ դա կարող է խոչընդոտել Թուրքիայի և Գերմանիայի միջև հաշտեցման գործընթացին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |