Զգալիորեն ակտիվանում է հայ-բրազիլական համագործակցությունը

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Բրազիլիայի նորանշանակ դեսպան Ռենատե Ստիլլեն, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հանդիպման ժամանակ Ռ. Քոչարյանը շնորհավորել է դեսպանին եւ ասել, որ հայ-բրազիլական համագործակցության աշխուժացում է ակնկալում` կապված Բրազիլիայի` Երեւանում դեսպանատուն ունենալու որոշման հետ: Ռ.Ստիլլեն եւս նշել է, որ այստեղ գտնվելով դեսպանությունն առավել արդյունավետ կարող է աշխատել` փորձելով առաջին հերթին ակտիվացնել տնտեսական կապերը: Դեսպանի խոսքով, համագործակցության զարգացմանը կարող է նպաստել նաեւ Բրազիլիայի հայ համայնքը, որի մի քանի ներկայացուցիչների հետ նա հանդիպել է մինչեւ Երեւան ուղեւորվելը:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---