«Արևելյան գործընկերության» երկրներից ոչ մեկի համար եվրոպական հեռանկար չկա. ԵՄ-ն պատրաստ չէ![]() 22 մայիսի 2015 - 11:08 AMT PanARMENIAN.Net - Այսօրվա դրությամբ «Արևելյան գործընկերության» երկրներն ու Եվրամիությունը պատրաստ չեն քննարկելու Եվրամիությանը նրանց անդամակցության հարցը: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերսը մայիսի 21-ին Ռիգայում մեկնարկած «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում: «Ինչ վերաբերում է անդամակցությանը Եվրամիությանը, ապա մենք հստակ պետք է նշենք, որ այդ երկրներից ոչ մեկի համար եվրոպական հեռանկար չկա: Նրանք պատրաստ չեն: Մենք էլ պատրաստ չենք»,-հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահը: Նա հավելել է , որ Ռիգայի գագաթնաժողովը նվիրված չէ արևելյան գործընկերների անդամակցությանը ԵՄ-ին, ինչպես նաև ուղղված չէ Ռուսաստանի դեմ, հայտնում է Liga.net-ը: Ռիգայում մայիսի 21ին աշխատանքն է սկսել «Արևելյան գործընկերության» երկօրյա գագաթնաժողովը Եվրամիության առաջնորդների, ԵՄ անդամ 28 երկրների ղեկավարության, ինչպես նաև ծրագրի մասնկից վեց երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի ներկայացուցիչների մասնակցությամբ: Գագաթնաժողովը հնարավորություն կտա գնահատելու առաջընթացը Բրյուսելի և նախաձեռնության մասնակից երկրների միջև հարաբերություններում 2013 թ. Վիլնյուսի գագաթնաժողովից հետո: Գագաթնաժողովում կորոշվեն նաև հետագա քայլերը: Ակնկալվում է, որ ավարտին կընդունվի համատեղ հռչակագիր, որտեղ կնշվեն «Արևելյան գործընկերության» նվաճումները, գերակայություններն ու նպատակները մինչև հաջորդ գագաթնաժողով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |