Հայոց ցեղասպանություն. Բոստոնի դատավորն ընդդիմացել է թուրքական կազմակերպությունների հայցին

PanARMENIAN.Net - Բոստոնի դատարանի գլխավոր դատավորի օգնական Ուիլիամ Փորթերն ընդդիմացել է թուրքական կազմակերպությունների ներկայացրած հայցին` Մասաչուսեթսի դպրոցական ծրագրերում կրկին ներառել Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ նյութեր: Փորթերը հայտարարել է, որ թուրքական կազմակերպությունների` խոսքի ազատության վերաբերյալ «փաստարկը» չի վերաբերում կառավարության դիրքորոշմանը, եւ Սահմանափակումների մասին օրենքի համաձայն գործը պետք է կասեցվի: Բացի այդ, նշել է Փորթերը, Թուրք-Ամերիկյան կազմակերպությունների համագումարը (ԹԱԿՀ) ոչ մի հիմք չուներ հայց ներկայացնելու, «որովհետեւ աշակերտները եւ ուսուցիչները կարող են ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ նյութեր քաղել նահանգի դպրոցական ծրագրերում չներառված եւ այլ աղբյուրներից»: Հիշեցնենք, որ 2005 թ. ԹԱԿՀ-ը դատական հայց էր ներկայացրել ընդդեմ Մասաչուսեթսի Կրթության վարչության որոշման, որով դպրոցական ծրագրերից դուրս էր բերվում Հայոց ցեղասպանության ժխտողականության վերաբերյալ նյութերը: ԹԱԿՀ-ը դատարանի այդ որոշումը «հավասարազոր» էր համարել «գրաքննության» եւ այն որակել` «խոսքի ազատության խախտում», հայտնում է «Երկիրը»:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---