Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Պաղեստինի Պետությունը

Նեթանյահուն առաջին անգամ հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Պաղեստինի Պետությունը

PanARMENIAN.Net - Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտարարել է Պաղեստինի Պետությունը ճանաչելու պատրաստակամության մասին և կոչ է արել պաղեստինյան կողմին վերսկսել բանակցությունները: Այդ մասին նա հայտնել է լրագրողներին Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ հանդիպումից հետո: «Ես կրկին այն գաղափարի կողմնակիցն եմ, որ տևական խաղաղություն հաստատելու միակ ճանապարհը երկու պետությունների և երկու ժողովրդների` ապառազմականացված Պաղեստինի պետության, որը կճանաչի հրեական Իսրայել պետությունը, գոյակցության հայեցակարգն է»,-հայտարարել է Նեթանյահուն:

Իսրայելի վարչապետը դիմել է Գերմանիայի ԱԳ նախարարին` խնդրելով աջակցել, որպեսզի պաղեստինցիները դադարեցնեն Իսրայելի ապաօրինականացումը: «Ասեք նրանց, որ հարկավոր է վերադառնալ բանակցությունների սեղանի մոտ: Ասեք նրանց, որ նրանք պետք է բանակցեն առանց նախապայմանների»,-խնդրել է Նեթանյահուն:

Դեռ 2015-ի մարտին Նեթանյահուն պնդում էր, որ Թել Ավիվն իր օրոք չի ճանաչի Պաղեստինը որպես պետություն:

Արաբա-իսրայելական պատերազմը 1948-1949 թվականներին տեղի ունեցած ռազմական ընդհարումն էր նորաստեղծ Իսրայելի և արաբական մի քանի երկրների միջև։ Պատճառը արաբների՝ Իսրայել պետության վերացման ցանկությունն էր և նրա տարածքների վերամիավորումը արաբական տարածքներին՝ դրանց վրա Պաղեստինի արաբական պետություն ստեղծելու նպատակով։ Պատերազմն ավարտվեց Իսրայելի հաղթանակով։ Այն ոչ միայն հաստատեց իր իշխանությունը Պաղեստինի իր հատվածում, այլև իրեն կցեց արաբական հատվածի կեսը։

1967 թ. Վեցօրյա պատերազմի ժամանակ իսրայելցիները գրավեցին Գազայի հատվածն ու Հորդանանի Արևմտյան ափը` ներառյալ Արևելյան Երուսաղեմը: Վերջին տասնամյակներին չդադարող պատերազմ է ընթանում ահաբեկչության դեմ: Գոյություն ունի Սիրիայի և Լիբանանի հետ նոր ռազմական բախումների իրական սպառնալիք, հակամարտության սպառնալիք կա նաև Պաղեստինի հետ և հատկապես միջուկային պատերազմի վտանգ Իրանի հետ:

Հակամարտության 60 տարում արաբա-իսրայելյան հակամարտությունն այնքան փոխադարձ մեղադրանքների ու վիրավորանքների առիթ է դարձել, որ գնալով աճում է այն հոռետեսների թիվը, որոնք չեն հավատում պատմական Պաղեստինում հրեաների և արաբների խաղաղ գոյակցության հնարավորությանը:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---