Գաղտնալսումներ արտոնող «Հայրենասիրական ակտի» գործողությունն ԱՄՆ -ում ավարտվել է

Գաղտնալսումներ արտոնող «Հայրենասիրական ակտի» գործողությունն ԱՄՆ -ում ավարտվել է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենտաում հակասությունների պատճառով հեռախոսային խոսակցությունները գաղտնալսելու թույլտվություն տվող «Հայրենասիրական ակտի» գործողության ժամկետը չերկարացվեց, հայտնում է Agence France Press-ն իր Twitter-ի էջում:

«Հայրենասիրական ակտի» գործողության ժամկետն ավարտվում է այս գիշեր»,-հայտարարել է հանրապետական Ռենդ Փոլը մի քանի ժամ տևած ապարդյուն բանավեճից հետո:

Օրենքի գործողության երկարացման համար քվեարկությունը հետաձգվել էր նրա պահանջով: Փոլն ավելի վաղ հայտարարել էր, որ մտադիր է մասնակցել 2016-ին ԱՄՆ նախագահի ընտրություններին: Սենատը կվերադառնա օրենքի գործողության երկարացման հարցին մի քանի օրից, հայտնում է Գազետա.ռու-ն:

Ակտի դրույթների կասեցումը նշանակում է, որ ԱՄՆ հատուկ ծառայություններն այլևս լիազորություններ չունեն հեռախոսազրույցների գաղտնալսման և երկրի քաղաքացիների այլ տեղեկատվությունը վերահսկելու համար:

«Հայրենասիրական ակտը» դաշնային օրենք է, որն ընդունվել է ԱՄՆ-ում 2001թ. հոկտեմբերին: Այն մեծ լիազորություններ է տալիս կառավարությանն ու ոստիկանությանը քաղաքացիներին վերահսկելու հարցում: Օրենքն ընդունվել է 2001թ. սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո: Օրենքն ընդլայնեց ՀԴԲ գաղտնալսման և էլեկտրոնային հետապնդման իրավունքները, ինչը շատերը գնահատեցին որպես Սահմանադրության 4-րդ ուղղման խախտում: 2001 թ. հոկտեմբրի 24-ին օրինագիծը հաստատվեց Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում 357 ձայնով: Սենատն ընդունեց օրինագիծը 98 ձայնով: Հոկտեմբերի 26-ին նախագահ Ջորջ Բուշը ստորագրեց օրենքը, որի գործողության ժամկետը մի քանի անգամ երկարացվել է:

2013-ին «Ժեմին Ժեբաոն» հայտնեց, որ ԱՄՆ հատուկ ծառայությունները հետևում են համացանցի օգտատերերին և հեռախոսակապի բաժանորդներին: Ի պատասխան հանրությանը հայտնի դարձած «Պրիզմա» գաղտնի գործողության մասին հայտարարություններին, ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման քննադատությունն անվանեց «շահարկում» և հրաժարվեց ներողություն խնդրել գաղտնալսման համար` հայտարարելով, որ դա «պետք էր անել»: Նա կոչ արեց հանրությանը հասկանալ որ «անվտանգությունն ու անձնական տեղեկատվությունը չեն կարող 100 տոկոսով առանձնացվել, յուրաքանչյուրը պետք է դա հասկանա»:

 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---