#ElectricYerevan. Ցուցարարներից մեկի մոտ կռփազենք է հայտնաբերվել 4 հուլիսի 2015 - 11:18 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոստիկանությունը հուլիսի 3-ին՝ ժամը 19:45-ին, Բաղրամյան պողոտայից, որտեղ արդեն 13-րդ օրն է, ինչ քաղաքացիները շարունակում են էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի շուրջօրյա ակցիաները, բերման է ենթարկել 23-ամյա Միքայել Դոբրովոլսկուն: Զննությամբ նրա մոտից հայտնաբերվել է կռփազենք` կաստետ: Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն, Դոբրովոլսկին հայտարարել է, թե ինքը հանրահավաքի մասնակից է, ակտիվիստ, և կռփազենքն էլ գտել է փողոցում: Կռփազենքն առգրավվել է, Դոբրովոլսկին ստորագրությամբ բաց է թողնվել: Մինչդեռ, Բաղրամյան պողոտայում ցուցարարների թիվն օրեցօր քչանում է: Պողոտայում հուլիսի 4-ի գիշերը մի քանի տասնյակ ցուցարար է գիշերել: Արթնանալուն պես նրանք սկսել են ավլել ու հավաքել փողոցը, գրում է Tert.am-ը: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը ևս մեկ անգամ հորդորել է պողոտան փակած երիտասարդներին չխոչընդոտել մարդկանց ազատ տեղաշարժին և ապամոնտաժել աղբամաններից կառուցված բարիկադները՝ բացելով փողոցը: Հավաքն այլ վայր տեղափոխելու հարցով բանակցությունների հորդորով ոստիկանությունը ցուցարարներին է դիմել հուլիսի 1-ին հրապարակած հայտարարությունում՝ զգուշացնելով, որ Բաղրամյանում մնալու դեպքում «ստիպված կլինի ամբողջ ծավալով գործադրել ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունները»։ Միաժամանակ, կառույցից հույս են հայտնել, որ «վերջին օրերին խաթարված հասարակական կարգը, հանրային կառույցների բնականոն գործունեությունը, ինչպես նաև անձանց խախտված իրավունքները հնարավոր է վերականգնել բարի կամքի դրսևորման և փոխըմբռնման մթնոլորտում` առանց հարկադրանքի կամ ուժային գործողությունների»։ Ոստիկանությունը հուլիսի 2-ին նաև Բաղրամյանից հեռացրել էր ջրցան ու զրահապատ մեքենաները: Կենտրոնական բանկի խորհրդի գնահատմամբ նաև՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման ուղղակի և անուղղակի ազդեցությունները տարեկան գնաճի վրա կկազմեն մոտ 1.3 տոկոսային կետ: #ElectricYerevan «Հայաստանի էլէկտրական ցանցեր» ընկերությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով՝ ՀՀ-ում էլէներգիայի սակագինը 17 դրամով բարձրացնելու հայտով: Հունիսի 17-ի նիստում ՀԾԿՀ-ն մասնակի բավարարեց հայտը՝ որոշելով օգոստոսի 1-ից սակագինը բարձրացնել 6,93 դրամով, ինչը բողոքի մեծ ալիք բարձրացրեց հասարակության շրջանում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |