Ադանայում աստվածաշնչյան տեքստով խճանկար է հայտնաբերվել

Ադանայում աստվածաշնչյան տեքստով խճանկար է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Թուրքիայի հարավում գտնվող Ադանայի վարչական շրջանում հնագետներնաստվածաշնչյան հունարեն տեքստով խճանկար ենհայտնաբերել, որը զբաղեցնում է 120 քմ տարածք։ 15 մ երկարությամբ և 8 մ լայնությամբ խճանկարի վրա պատկերված է նաև 16 ընտանի և վայրի կենդանի՝ գայլ, հովազ, ոչխար, օձ, ցուլ:

Խճանկարի վրա կան Եսայի մարգարեից մեջբերումներ.

«Գայլն ու գառը կարածեն միասին, առյուծը խոտ կուտի, օձի համար մոխիրը սնունդ կդառնա. նրանք վնաս չեն հասցնի Իմ սուրբ լեռան ողջ տարածքում՝ ասում է Տերը»:

Պեղումները կատարվում են Ադանայի նահանգի 15 վայրում՝ նոր կառուցվող թանգարանի համար ցուցանմուշներ գտնելու նպատակով, BGN News պորտալին հղումով գրում է «Արցախպրես»-ը:

2000-ին Թուրքիայի ոստիկանությունը մի ավազակախմբի դեմ իրականացրած գործողությունների ժամանակ հայտնաբերել է արամեերեն լեզվով և ասորական տառերով գրված 1500 տարվա արժեքավոր Աստվածաշունչ, որը հետագայումտեղափոխվել է Անկարայի Ազգագրության թանգարան: Աստվածաշունչը, որը գնահատվում է մոտ 40 մլն թուրքական լիրա, կարևորվում է նաև արամեերեն և ասորերեն լեզուների ուսումնասիրման տեսանկյունից: 2012-ին թուրքական մամուլում հայտնվել է տեղեկություն, որ Աստվածաշունչը չունի 1500 տարվա հնություն։

 Ուշագրավ
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
Այդ են վկայում The Lancet Infectouse Diseases և The Lancet Public Health հանդեսներում հրապարակված հետազտությունների արդյունքները
---