Վ.Կազիմիրով. Ղարաբաղյան գործընթացում պետք չէ կողմնակի վայրերում ընկնել պղպջակների ետեւից

PanARMENIAN.Net - Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների բանավեճի կենտրոնում կլինեն կարգավորման երկու հայտնի գործոնները կամ «սկզբունքները» շուրջ տասնյակից` Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հանրաքվեն եւ զորքերի դուրս բերման ժամանակացույցը օտար տարածքներից: Ղարաբաղի շուրջ այս բանակցություններում չենք կարող միակողմանի զիջումներ ակնկալել` տեղաշարժը միայն երկու կողմից կարող է լինել: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցին է հաղորդել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին ռուսաստանցի համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Նրա խոսքերով, այնքան էլ հարմար չէ կռահել Մոսկվայում Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքները: «Կուզենակի ցանկանալ նրանց ինքնահաղթահարում, ծանր հաջողություն, այլ ոչ թե խանգարել «ձեռքի տակ ընկնելով», ինչպես ասում են: Չի լինի խուսափել նաեւ կարգավորումից ցուցադրական հեռացման, ավելի ճիշտ այլ հարթակներում առաջացող խոչընդոտների քննարկումից: Այլ վայրերում Ղարաբաղի վերաբերյալ ոչինչ չես լուծի: Դրա հաստատումն է կողմերի կողմից նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի անտեսումը 1993 թվականին: Նույն բանաձեւերի բոլոր պահանջներից լավ թե վատ, այն էլ ոչ լրիվ կատարվել է միայն մեկ պահանջը` կրակի դադարեցումը: Ճիշտն ասած, չկա նաեւ ռազմական գործողությունների դադարեցում, այլ միայն մարտական գործողությունների, եւ միեւնույն է դեռեւս քիչ չեն զոհերը»,-ընդգծել է Կազիմիրովը: Միեւնույն ժամանակ, ռուս դիվանագետը նշել է, որ «ոմանք տարուց ավելի, չնայած մարդկանց եւ դիրքերի կորստին, այն ժամանակ էլ խուսափում էին այդ պահանջից: Եվ կրակը դադարեցրեց ոչ թե ՄԱԿ-ի ԱԽ բանաձեւերը կատարելու ձգտումից, այլ միայն վատթարագույնից խուսափելու համար»:



«Գործն այն ժամանակ զարմանալի շրջադարձ կատարեց` Անվտանգության խորհուրդը իր չորս բանաձեւրի անտեսման հետեւանքով ընդհանրապես դադարեց բանաձեւեր ընդունել Ղարաբաղի վերաբերյալ: Այս հակամարտության կողմերից հնչող կոչերը դրանց կատարման վերաբերյալ ոչ այլ ինչ են, քան ցուցադրական երկերեսանիություն: Թող սկզբից փորձեին հաշվետու լինել ժողովորդին թեկուզ մեկ պահանջի կատարման էության վերաբերյալ: Հակամարտությունը պետք է լուծել այնտեղ, որտեղ հարկ է, այլ ոչ թե կողմնակի տեղերում ընկնել պղպջակների ետեւից: Իսկ դեռեւս խաղաղ կարգավորման ամենաշահագրգիռ կողմը հեռացնում են շփումներից, մյուսը այնքան էլ չի շտապում, իսկ երրորդ կողմն ընդհանրապես չի ցանկանում մոտակա տարիներին հասնել դրան: 2006 թվականն ավարտին է մոտենում, սակայն չի կարողանա էստաֆետը փոխանցել հաջորդին, այլ միայն 2009-ին: Ժամանակի եւ տարածության փոխկապակցվածության ցայտուն օրինակ»,-ասել է Վլադիմիրն Կազիմիրովը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---