Ռումինիան աջակցում է Հայաստանին եվրաինտեգրման ճանապարհին

PanARMENIAN.Net - Ռումինիան շահագրգռված է, որ Հայաստանը շարունակի եվրաինտեգրման ուղին: Այդ մասին Հայաստանի Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռումինիայի նախագահ Տրայան Բասեսկուն: Ընդ որում նա նշել է, որ այդ ճանապարհի սկիզբը Հայաստանի մասնակցությունն է եվրոպական հարեւանության ծրագրին: «Սակայն առաջին հերթին Ռումինիան շահագրգռված է, որ անդրկովկասյան տարածաշրջանում կայունություն եւ խաղաղություն տիրի: Այս տեսակետից Ռումինիան հավանություն է տալիս Հայաստանի եվրաինտեգրման ճանապարհին»,-հայտարարել է նախագահը: Միեւնույն ժամանակ Տ.Բասեսկուն նշել է պատմականորեն ձեւավորված լավ հարաբերությունները հայ եւ ռումին ժողովրդների միջեւ: Մասնավորապես, նա հաղորդել է, որ Ռումինիայում բազմաթիվ հայեր են բնակվում, որոնցից երկուսը բարձր քաղաքական պաշտոններ են գրավում: «Մեզ միավորում է նաեւ այն, որ շահագրգռված ենք, որ կայունություն եւ խաղաղություն տիրի Սեւծովյան տարածաշրջանում: Միավորող գործոն է նաեւ կրոնը եւ մշակույթը: Եվ Հայաստանը, եւ Ռումինիան քրիստոնեական երկրներ են»,-ընդգծել է նախագահը` նկատելով, որ հայկական մշակույթը լայնորեն ներկայացված է Ռումինիայում, իսկ Հայաստանում կան ռումինական մշակույթի օջախներ, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---