ԶԼՄ-ներ. Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը քննող դատախազները փախել են Հայաստան

ԶԼՄ-ներ. Թուրքիայում կոռուպցիոն սկանդալը քննող դատախազները փախել են Հայաստան

PanARMENIAN.Net - Թուրք դատախազներ Զաքարիա Օզն ու Ջալալ Կարան, որոնց Ֆեթուլլահ Գյուլենի շարժմանն (ԱՄՆ-ում բնակվող հայտնի իսլամական հասարակական գործիչ) աջակցելու և ապօրինի զինված կազմավորումներ ստեղծելու մեղադրանք է ներկայացվել, թաքնվել են Հայաստանում: Այդ մասին թուրքական Արդվին գավառի նահանգապետ Քեմալ Ջիրիթի վրա հղումով հայտնել է Anadolu գործակալությունը:

Ըստ նահանգապետի, նախօրեին Օզն ու Կարան Վրաստանի տարածքով թաքնվել են Հայաստանում, որտեղ էլ գտնվում են այժմ:

Զաքարիա Օզն ու Ջալալ Կարան հետաքննել են կոռուպցիոն սկանդալը Թուրքիայում 2013-ի դեկտեմբերին:

2013-ի դեկտեմբերի 17-ին Ստամբուլում և Անկարայում ոստիկանությունը հատուկ գործողություններ իրականացրեց, որի արդյունքում ձերբակալվեց 56 մարդ, այդ թվում գործարարներ և որոշ նախարարների որդիներ: Գործարարներին ձերբակալել են կոռուպցիայի, մաքսանենգության ու թմրանյութերի իրացման մեղադրանքով:

Նախարարները ԱԶԿ-ից են, որը գլխավորում է վարչապետ Էրդողանը: Թուրքիայի էկոնոմիկայի և ներքին գործերի նախարար Զաֆեր Չաղլայանը, qաղաքաշինության ու շրջակա միջավայրի նախարար Էրդողան Բայրաքթարը և ներքին գործերի նախարար Մուամմեր Գյուլերը հրաժարական տվեցին: Եվս յոթ նախարարների պաշտոններից հեռացրեց Էրդողանը: Կառավարության նոր կազմը հրապարակվեց դեկտեմբերի 26-ին: և վաճառքի մեջ:

2014-ի փետրվարին Թուրքիայի դատախազությունն ազատ արձակեց բոլոր ձերբակալվածներին: Ավելի ուշ դատարանը որոշեց վերադարձնել առգրավված դրամական միջոցները թուրքական «Հալգ բանկի» նախկին ղեկավար Սուլեյման Ասլանին, ինչպես նաև ներքին գործերի նախկին նախարար Մուամմեր Գյուլլերի որդուն` Բարիշ Գյուլերին:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---