Դավութօղուն տապալել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերջին հնարավորությունը

Դավութօղուն տապալել է կոալիցիոն կառավարություն ստեղծելու վերջին հնարավորությունը

PanARMENIAN.Net - Թուրքիայի Արդարության և զարգացման կուսակցության ղեկավար, վարչապետ Ահմեդ Դավութօղուն օգոստոսի 17-ին «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ կոալիցիա կազմելու վերաբերյալ բանակցություններից հետո հանդես է եկել մամուլի ասուլիսով: Ինչպես տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը, Դավութօղլուն նշել է, որ Բահչելիի հետ անկեղծ զրույց են ունեցել և պարզել, որ կոալիցիա կազմելն անհնար է, հայտնում է Tert.am-ը:

Նա նշել է, որ մեկ առ մեկ քննարկել են Բահչելիի առաջարկած 4 տարբերակներն ու եկել են եզրահանգման, որ կոալիցիա ստեղծելու հավանականություն չկա: «Այս պահին պատկերն այն է, որ կոալիցիա կազմելու ճանապարհ չի երևում: Ինձ հանձնարարված էր կոալիցիա ձևավորել, և ես ձեռքիցս եկած ամեն ինչ արեցի դրա համար»,-ասել է Դավութօղլուն:

Հունիսի 7-ին Թուրքիայում խորհրդարանական ընտրություններ էին տեղի ունեցել, որին մասնակցել է 20 կուսակցություն: Ընտրությանը մասնակցել է 53 մլն ընտրող:Ընտրության արդյունքների հրապարակումից հետո 45 օրվա ընթացքում երկրում պետք է կառավարություն ձևավորվի: Սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը բացարձակ մեծամասնություն կազմել չի կարողացել և ստիպված է կոալիցիոն կառավարություն ձևավորել։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հուլիսի 9-ին ԱԶԿ առաջնորդ, վարչապետ Ահմեդ Դավութօղլուին հանձնարարեց կառավարություն ձևավորել: Վարչապետը կոալիցիոն բանակցություններ է վարում մյուս 3 խորհրդարանական կուսակցությունների հետ: Եթե 45 օրվա ընթացքում կառավարություն չհաջողվի ձևավորել, նախագահը կլուծարի խորհրդարնն ու արտահերթ ընտրություններ կնշանակի:

Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն չի բացառել երկրում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը: Դավութօղլուն հայտարարել էր, որ ինքն սկսելու է բանակցել բոլոր կուսակցությունների հետ, որոնք իրավունք են ձեռք բերել ներկայացված լինելու երկրի խորհրդարանում, սակայն եթե կոալիցիոն կառավարության ստեղծման վերաբերյալ համաձայնություն ձեռք չբերվի, արտահերթ խորհրդարանական ընտրություն տեղի կունենան:

Այս ընտրություններում գլխավոր գերխնդիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանինն էր. «նրա» կուսակցութունը՝ «Արդարություն և զարգացում»-ը ծրագրում էր ստանալ ձայների մեծամասնությունը, հետևաբար նոր Սահմանադրություն մշակելու հնարավորություն: Նոր Սահմանադրությունը փոխելու է երկրի կառավարման համակարգը՝ ընդլայնելով նախագահի լիազորությունները, ինչին դեմ են ընդդիմադիր ուժերը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---