Windows 10-ը կարող է արգելափակել ցանցահենային տեսախաղերը

Windows 10-ը կարող է արգելափակել ցանցահենային տեսախաղերը

PanARMENIAN.Net - Microsoft ընկերության նոր օպերացիոն համակարգում ցանցահենային համակարգչային խաղերն ավտոմատ կարգով արգելափակելու հնարավորություն կա: Windows 10-ի օգտատիրական համաձայնագիրը ներառում է մի կետ, որտեղ ասվում է ոչ միայն ծրագրային ապահովման տարբերակի ավտոմատ ստուգման և հավելվածների թարմացման հնարավորության մասին, այլ նաև համակարգչի կոնֆիգուրացիայում որոշակի փոփոխություններ կատարելու մասին, որի նպատակն է «զերծ պահել օգտատերին վնասակար ծառայություններից, ցանցահենային տեսախաղերից կամ հավաստագրում չանցած կողմնակի սարքերի օգտագործումից»:

Հուլիսի 29-ին օգտատերերն արդեն հին օպերացիոն համակարգերը մինչև Windows 10 տարբերակը թարմացնելու համար անհրաժեշտ ֆայլեր են բեռնում: Օգտատերերը, որոնք ամրագրել էին օպերացիոն համակարգի թարմացման համար անհրաժեշտ պատճենը, ուշադրություն են դարձրել, որ կոշտ սկավառակի վրա հայտնվեց C:$windows.~BT կատալոգը, որտեղ տեղադրված են Windows 10 դիստրիբուտիվի տեղադրման ֆայլերը: Շուտով խանութներում կհայտնվեն նոր օպերացիոն համակարգերով առաջին համակարգիչները:

Սակայն մասնագետները վստահ են, որ Microsoft-ը չի հետևելու, որոնելու ու արգելափակելու ցանկացած ցանցահենային տեսախաղ: Հավանաբար, այս կետը վերաբերում է ընկերության սեփական խաղային ծառայություններին, ինչպիսիք են Xbox-ն ու Xbox Live-ը: Սակայն նույնիսկ եթե խոսքն անհատական համակարգիչների համար նախատեսված խաղերի ամբողջ բազմազանության մասին է, հազիվ թե Microsoft-ը նման համարձակ քայլի դիմի և որոշի փչացնել հարաբերությունները իր օգտատերերի հետ:

Օգոստոսի 17-ին հայտնի դարձավ, որ Microsoft ընկերությունը մտադիր է նորագույն Windows 10 օպերացիոն համակարգի ևս մեկ տարբերակ ներկայացնել Windows Insider ծրագրի մասնակիցներին: Ծրագրի շրջանակում օգտատերերը փորձարկել են օպերացիոն համակարգի վաղ շրջանի տարբերակները, որոնք մինչ այդ հասանելի էին միայն մշակողներին: Ծրագիրը մեկնարկել է 2014-ի սեպտեմբերի 30-ին, և արդեն 2014-ի ավարտին ավելի քան 1,5 մլն մարդ տեղադրել էր Windows 10 Technical Preview:

Windows Insider ծրագրի մասնակիցներն ուշադրություն են դարձրել այն հանգամանքին, որ Windows Feedback հավելվածում թարմացնելուց հետո անհետացել են ավելի քան 2 շաբաթ առաջ գրված բոլոր մեկնաբանությունները: Աղբյուրները ենթադրում են, որ Microsoft-ը պատրաստվում է թողարկել Windows 10 RTM (10240) համեմատ ավելի թարմ տարբերակ: Ինքը ընկերությունը ոչ մի հայտարարություն չի արել:

Այժմ ընկերությունն աշխատում է Windows 10-ի առաջին թարմացման համար, որը կոչվելու է Threshold 2 և հասանելի կլինի ընթացիկ տարվա հոկտեմբերին: Նրա կազմում կլինեն նոր ունիվերսալ մեսինջերը, Edge-ի համար նախատեսված ընդլայնումներն ու Universal App Platform-ի թարմացումները:

 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---