ՄԱԿ-ի նոր գլխավոր քարտուղար դարձավ Պան Գի Մունը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովն Անվտանգության խորհրդի խորհրդով, առանց քվեարկության Կորեայի Հանրապետության արտաքին գործոց եւ առեւտրի նախարար Պան Գի Մունին նշանակել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար` 2007 թվականի հունվարից 2011 թվականի դեկտեմբեր ընկած ժամկետով: Այս հարցին նվիրված լիագումար նիստի ժամանակ, ելույթ ունեցավ ՄԱԿ-ում Ճապոնիայի մշտական ներկայացուցիչ Կենզո Օսիման, որը կարդաց Անվտանգության խորհրդի հանձնարարականը: Նրան հաջորդեց Գլխավոր վեհաժողովի 61-րդ նիստի նախագահ Խայա Ռաշեդ Ալ-Խալիֆան, ով տարածաշրջանային խմբերի համակարգողների անունից ներկայացրեց նոր գլխավոր քարտուղարի նշանակման բանաձեւը: Հարցը քվերակության դնելու ցանկացողներ չգտնվեցին եւ Պան Գի Մունը ընդհանուր հավանությամբ հռչակվեց ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար:



Նրան ողջույնի խոսքեր հղեցին Գլխավոր վեհաժողովի նախագահ, ներկայիս գլխավոր քարտուղար Քոֆի Աննանը, ԱՄՆ ներկայացուցիչը` որպես ՄԱԿ-ի տեղակայման պետություն, հինգ տարածաշրջանային խմբերի ներկայացուցիչները: Արեւելյան Եվրոպայի պետությունների անունից նոր գլխավոր քարտուղարին շնորհավորեց ՄԱԿ-ում Բոսնիայի մշտական ներկայացուցիչը: Պան Գի Մունի երդման արարողությունը կկայանա դեկտեմբերին: Ըստ ՄԱԿ-ի կանոնադրության, գլխավոր քարտուղարը հանդիսանում է Կազմակերպության գլխավոր վարչական դեմքը: Քոֆի Աննանի լիազորությունները, ով այս պաշտոնն զբաղեցնում է 1997 թվականից, ավարտվում են դեկտեմբերի 31-ին, հայտնում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---