Սյունիքում 33.000 քմ տարածք է ականազերծվել

Սյունիքում 33.000 քմ տարածք է ականազերծվել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 22-ին Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում կայացել է նախկինում ականապատ, իսկ այժմ` 33.000 քմ անվտանգ տարածքների հանձնման արարողությունը տեղական ինքնակառավարման մարմիններին:

Արարողությանը The HALO Trust կազմակերպության հայաստանյան ծրագրի ղեկավար Յուրի Շահրամանյանը և ՀԱՓԿ ՊՈԱԿ-ի գործողությունների բաժնի ղեկավար Արա Մարտիրոսյանն անցկացրել են բրիֆինգ, մասնակիցներին տեղեկացնելով մաքրված տարածքների ականազերծման և ստուգազննման աշխատանքների մեթոդների, հայտնաբերված և վնասազերծված ականների ու չպայթած զինամթերքների մասին, պատասխանեցին ներկաներին հետաքրքրող բազմաթիվ հարցերին:

Բրիֆինգից հետո «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի որակի վերահսկողության տեսուչները Սրաշենի համայնքապետի և Սյունիքի մարզպետարանի ներկայացուցիչների հետ միասին ստուգել են ականազերծված և հանձնման ենթակա տարածքների գագաթակետերի GPS կոորդինատների համապատասխանությունը կազմված քարտեզներին, պատահական ընտրությամբ իրականացրեցին հողանմուշների կրկնակի ստուգազննում:

Արդյունքում փաստվեց, որ Սրաշեն համայնքի 33.000 քմ ընդհանուր տարածքով «Սրաշեն-5» և «Սրաշեն-6» նախկին ականադաշտերն ականազերծված են, մաքրված են չպայթած զինամթերքից և այսուհետ կարող են անվտանգ օգտագործվել համայնքի ազգաբնակչության կողմից, գրում է A1plus.am-ը:

2015-ի մայիսին Հակաականային գործողությունների ազգային մարմինը` «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում ականազերծել և ստուգազննել է 18 հազար 281 քմ տարածք հանձնել է Սյունիքի մարզպետարանին:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) պատերազմից մնացած ականների վնասազերծման ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղում :

2000-ից 2014-ն ականազերծման աշխատանքներ է իրականացվել 251 հողատարածքում, արդյունքում 27.000 հա տարածք պիտանի է դարձել գյուղատնտեսական աշխատանքների համար:

2014-ի տվյալներով՝ չմաքրված է մնում ընդհանուր ականապատված տարածքների միայն 5%-ը:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---