Պայմանագրային ծառայության զարգացումը բացառիկ նշանակություն ունի Հայաստանի համար

PanARMENIAN.Net - Հայաստանը հաջողությամբ եւ հետեւողականորեն բարեփոխում է Զինված ուժերը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը հինգշաբթի Երեւանում կայացած «Մարդու իրավունքները եւ զինվորական ծառայությունը» կլոր սեղանի ժամանակ: «Անկախ մի շարք դժվարություններից, որոնք հանրապետությունն ունի իր բանակի կառուցման եւ արդիականացման ընթացքում, այդ գործընթացը, մասնավորապես, զինծառայողների անցումը պայմանագրային հիմքերի վրա բավականին հաջող է»,-նշել է դեսպանը: Ըստ Վ.Պրյախինի, պայմանագրային ծառայության հետագա զարգացումը Հայաստանի, ինչպես նաեւ ցանկացած այլ երկրի համար, բացառիկ կարեւորություն ունի եւ ԵԱՀԿ-ն միշտ պատրաստ է գործնական աջակցություն ցուցաբերել հետագա բարեփոխումների ճանապարհին: «ԵԱՀԿ-ն գտնում է, որ միայն ժողովրդավարական պետությունը կարող է ունենալ ուժեղ Զինված ուժեր»,-ամփոփել է Վ.Պրյախինը, հաղորդում է «Նովոստի-Արմենիան»:
 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---